Հիշում եմ, թե ինչ էր կատարվում 2008-ին` նախագահական ընտրությունների շրջանում: Հիշում եմ՝ ինչ մարդիկ էին հավաքվել ՀԱԿ/ՀՀՇ-ի կողքը: Հիշում եմ նաև, որ ինձ զգում էի Անդերսենի “Մերկ Արքա” հեքիաթի միջի երեխայի պես: Չէ, նենց չէր, որ Սարգսյանին էի բալետ անում, անգամ իրեն չընտրեցի, բայց սկզբունքային դիրքորոշում ունեի, որ ԼՏՊ-ին էլ չեմ ընտրի: Ինձ զարմացնում էր, թե ինչպիսի հեշտությամբ մարդիկ մոռանում են մի քանի տարվա վաղեմության իրավիճակը: Փառք Աստծո հիմա էլ 2008ը չէ:

Ճիշտ է, ժողովուրդը մասսայապես հիասթափված է թե՛ իշխանություններից, թե՛ “ընդդիմություններից”, սակայն մի բան կա, որ փոխվել է` մարդկանց աչքերը բացվել են: Ինչ վերաբերում է ինձ, ապա իմ դիրքորոշումը էականորեն չի փոխվել` ԼՏՊ-ին մեռնեմ, չեմ ընտրի, իսկ Սարգսյանին կընտրեմ միայն այն դեպքում, եթե Քոչարյանը որոշի վերադառնալ: Այնուամենայնիվ, սրա մասին չէ, որ ուզում եմ խոսել: Եկեք քննարկենք, թե ինչի վերածվել ՀԱԿ-ն այսօր: 

Վերջին շրջանում մի քանի անգամ առիթ եմ ունեցել տարբեր թեմաների շուրջ բանավեճերում առնչվել կոնգրեսականներին, մոտավորապես` ինձ հասակակից կոնգրեսականների: Արդյունքում մոտս արմատացել է այն համոզմունքը, որ ՀԱԿ-ն այլևս վերածվել է աղանդավորական շարժման ստրուկտուրա ունեցող մի կառույցի, որի ամենաակտիվ հետևորդները գնալով ավելի են հեռանում սթափ դատողություններից ու իրատեսությունից դեպի դոգմատիզմն ու ֆանատիզմը: Անցկացնենք զուգահեռներ առաջ քաշածս թեզը հիմնավորելու համար:

1. Առաջնորդի ավտորիտար կերպարի արխիտիպ

Ինչպես գրեթե բոլոր աղանդներում, այնպես էլ ՀԱԿում խիստ ընդգծված ու առանցքային դեր ունի տվյալ կառույցի առաջնորդը: Խոսքը ոչ միայն ադմինիստրատիվ կառավարման մասին է, այլ առհասարակ այդ դիրքի սիմվոլիզմի մասին: Ինչպես աղանդներում, այնպես էլ ՀԱԿ-ում ԼՏՊ-ն ոչ միայն դիտարկվում է որպես ճշտի վերջին ինստանցիա, այլև որպես Մեսսիա, որը միակն է ով կարող է բերել իր “հոտը” փրկության և լուսավոր ապագայի: Փորձիր քննադատել ՀԱԿ ցանկացած գործիչի և ռեակցիանդեռ կարող է լինել քիչ թե շատ հավասարակշռված, նամանավանդ եթե քննադատողն ինքը այլ կուսակցությունից չէ ու իշխանությունների մոլի համակիր չէ, բայց վայն եկել ու տարել է նրան, ով հանկարծ կպավ Լևոնին` ընկալվում է որպես սրբապղծություն:

2. Համակարգի փակ տարբերակ

Ի տարբերություն 2008-ի, այժմ ՀԱԿում չես գտնի ծայրահեղ տարբեր հայացքենրի տեր մարդկանց, որովհետև ցանկացած տիպի այլախոհություն ընկալվում է որպես դավաճանության ու “սերժականության” դրսևորում: Սա ևս շատ հատկանշական գիծ է, որը ՀԱԿը նմանեցնում է աղանդի: Փորձեք լինելով Եվհովայի վկա, հանկարծ համաձայն լինել ասենք Առաքելական Եկեղեցու ինչ որ դրույթի հետ, կամ ասենք ուզենալ նշել նոր տարի կամ տարեդարձ… միանգամից կլարեն իրենց շարքերից, եթե տեսնեն, որ չեն կարողանում ետ պահել Ձեզ այդ բաներից:

3. Արգումենտացիայի ընդհանուր թուլություն, փաստերի խեղաթյուրում, դոգմատիզմ

Երբ ցանկացած բան բացատրվում են նույն ծեծված հիմնավորումներով, ցանկացած իրադարձություն մեկնաբանում են որպես “ավազակապետության”, “ռեժիմի” ու էլի ուրիշ կլիշե դարձած բաների հետևանք, երբ ամեն մի հարցում փորձում են կեղտ բռնել, էլ ավելի սևացնել մեր իրականությունը, դա արդեն ընդդիմություն չի հարգելիներս, դա ագնոստիկական մոտեցում է` համեմված ուլտրա-ավտորիտար աղանդներին բնորոշ ծայրահեղ հոռետեսությամբ ու դոգմատիզմով, երբ միակ ճիշտը դա զուտ իրենց մենաշնորհն է, իսկ մնացածը ուղղակի տարբերվում են ուղղակի միամիտ դեբիլ լինելով կամ ստոր ավազակապետիստ:
4. Համամարդկային գլխավոր իդեալների հաճախակի ուրացում

Ընտանիք, Հայրենիք, Պատիվ, Հարգանք, Ընկեր, Բարեկամ… այս ամեենը կամ սրանցից ոմանք  հեշտությամբ անտեսվում են ՀԱԿում, երբ դրանցից ինչ որ մեկը հակասության մեջ հակասության մեջ է մտնում վերոնշյալ 3 կետերում բերված սցենարներով: Ինչներիսա պետք բանակը, այնտեղ ստորությունա, այնտեղ ավազաակապետությունը երեղեքինա մորթում, ինչներիսա պետք հայրենասիրությունը, մենք կգնանք Day.az-ում էլ կբողոքենք Հայաստանից, որ Ադրբեջանում էլ տեսնեն թե ինչ “ահավորա” մեր վիճակը, և նմանատիպ տրամաբանության վարքի դրսևորումները ասես սովորական դարձած լինեն մեր կենցաղում:

Ինչ ասե՞մ, ով արթուն է` եք ելեք, կեցեք, իսկ ով քաշվելա արդեն, մի հատ սթափվեք ու վերլուծեք:

Մեկնաբանություններ
  1. pilossասում է՝

    դաժան էր, բայց առժերՃՃՃՃՃՃՃ

    Like

  2. Jxaynասում է՝

    հայ Լևոն,
    ներիր մեղքերն իմ բոլոր, ներիր, որ երբ դու օպերայում էիր ճարտասանության դասեր անցնում ու փորձարկում ժողովրդին, իմ հայրը գնում էր պատերազմում գայլ էր խեղդում, որ հիմա դու ժողովրդին լարես ղարաբաղցիների դեմ ու նույնացնես նրանց գորշ գայլերին: Ուռու գլուխ, իմ հայրը երբեք չասեց, որ ես երևանցի լինելով ազատված եմ հայրենի հողս պաշտպանելու սրբագույն պարտքից, որովհետև նա գնացել էր միայն ու միայն հայի ու Հայաստանի փրկության համար, այ հերետիկոս

    Like

  3. Haykասում է՝

    Ջան Կոստյա Ջան, ես ինչ ասել ես ասել այ բրեմն ջան, ու ընդհանրապես չեմ կարում հասկանամ մեր ժողովուրդն ինչ համար ա հավաքվում հենց էտ ԼՏՊ-ի կողքերն էլի, մի հատ ասացվածք կա չք ասում են “Գործն ա անմահ” մի հատ հետ գնացեք տեսեք էտ մարդն ինչ ա արել ու նոր լսեք թե ինչ ա ուզում անի….
    լավ չեմ ուզում շատ ջղայնանամ բայց են որ էսօր ես չեմ կարում գնամ հայրենիքս պաշտպանեմ սաղ էտ մարդու շնորքն աաաաաաաաաաաա…..
    Վերջը ջղայնացա 😀

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s