Երկու խոսք ժուռնալյուգներից ու դեզինֆորմատորներից

Posted: Փետրվարի 9, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , ,

Գիտեք ինչնա վերջերս գնալով ավելի շատ նեռվերիս վրա ազդում? Էն, որ ինչ որ լրագրող, կամ մթոմ լրագրող, կամ էլ դասական ժուռնալյուգ, սկսումա գլխիս քարոզ կարդալ, թե ոնցա պետք գրել, քննադատել  ոչ գրական հայերենի համար, նկատողություններ անել կոնտենտի մասին: Բացի սրանից, նեռվերս իրար են գալիս առցանց լրատվական որոշ կայքերից, որոնք արդեն ռեյտինգամանիայից լրիվ ցնդել են: Երկու դեպքերին անդրադառնամ անռանձին-առանձին:

Հարգելի լրագրողներ, ոչ այնաքան հարգելի մթոմ լրագրողներ և ընդհանրապես չհարգելի ժուռնալյուգներ, ախր հասկացեք, ես լրագրող չեմ, ես բանասեր չեմ ու նույնիսկ լեզվաբան: Կրթությունս առհասարակ ուրիշ ոլորտիցա` ուսումնասիրում եմ հոգեբանություն, հետքրքրվում եմ պատմությունով, քաղաքականությունով ու տեղեկտավական տեխնոլոգիաներով: Ու առ հասարակ, ով է Ձեզ ասել, որ բլոգերությունը նույն լրագրություննա? Ով տեղյակ չի` իմացեք, լրագրողի գործառույթը անաչառ, օբյեկտիվ ու ադեկվատ տեղեկատվության հայթհայթումն ու մատուցումնա, իսկ բլոգերինը` իր սուբյեկտիվ կարծիքի ու դիրքորոշման արտահայտումը: Ընդ որում, քանի որ բլոգը օրագրի պես մի բան է և, որպես կանոն չվարձատրվող, կարող ես գրել այն ինչ ուզում ես ու այնպես ինչպես ուզում ես: Այնպես որ, բարի եղեք դուք բարեխիղճ կամ ոչ այնքան բարեխիղճ զբաղվեք ձեր գործով, իսկ մենք` բլոգգերներս մի կերպ մեր դարդերի հետ կմնանք:

Հիմա տեղեկատվական, ավելի ճիշտ ապատեղեկատվական առցանց մեդիաների մասին: Վերջին շրջանում դրանք էնքան շատ են, ոնց որ չկռտած շները ու մատուցում են, որպես կանոն, համապատասխան որակի ինֆորմացիա: Բանը արդեն նրանա հասել, որ մարդիկ օբյեկտիվ ինֆորմացիա երբեմն կարողանում են քաղել միայն սուբյեկտիվ բլոգոսֆերայից: Նամանավանդ վերջրս, արդեն էնքան են կիկս արել դրանք որ էլ ասելու չի, սկսած հաճույքճխտիկից վերջացրաց Վովա Գասպարյանի մոր ազգանվան մասին պատմություններով: Ամոթա տնաշեններ:

Առանձին խոսքով անդրադառնամ նաև մի հատ շատ զզվելի երևույթի, որը ևս տեղ ունի մեր առցանց լրատվականներից ոմանց մոտ, դա բացահայտ կողմնակալությունն է, չկվալիֆիկացվածությունը և որոշ դեպքերում նաև ազգի դավաճանության կարգի վարքը: Ամոթա ժողովուրդ, մի երկու հատ ավել էջադիտման համար պետք չի վերածվել տեղեկատուից` բանսարկուի, իսկ մի երկու կոպեկի համար մեդիայից` ադրբեջանական պռոպոգանդայի աղբյուրի:

Մեկնաբանություններ
  1. Haykասում է՝

    Լավ ես ասել Կոտ ջան, մենակ մի բան տեն էլ չկարեցա հասկանամ էլի, ոնց կարա լրագրողը կամ ոնց ոև դու ես ասում Ժուռնալյուգան` ասի թե ոնց ա պետք մատուցել ինֆորմացիան: Էտ ժամանակ պետք էր մենակ մի հատ իրանց ասեիր էլի, թող մի հատ նաեն իրանց թեթրները թերթեը հետո նոր ինչ որ մեկին բան սովորաքցնեն: Հա ես էլ ավելացնեմ ինձ էլ արդեն դավադիտ են արել մարդկանց են ֆոտոապառատներով, կամեռաներով ման գալը:

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s