20 տարի, որից 2ը նաև իմն են

Posted: Հունվարի 27, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , ,

Էն օրը համալսարանում մաթեմատիկայիս դասախոսը հավանականության տեսությունը բացատրելիս, գրեց անկախության մաթեմատիկական բանաձև: Իզուր չեն ասում, որ մաթեմատիկան տիեզերքի լեզունա էլի: Մի խոսքով, եթե այդ բանձևը կիրառում ես մեր իրականության վրա, ստացվում է, որ գրեթե բոլոր առումներով մենք իրականում կորցրեցինք անկախությունը 1991ին, և միայն մի ձեռքբերում ունենք, որը հնարավորինս անկախ է այն ամենից, ինչից կախված են մնացած նորարարությունները մեր նորագույն պատմության մեջ: Բնականաբար, խոսքս մեր Հայոց Բանակի մասին է…
Գիտեք, ինչպես գրեթե ցանկացած փոքր տղա, ես էլ երեխա ժամանկ հիանում էի զինվորականներով ու ուզում էի դառնալ ուժեղ զինվոր: Շնորհիվ ծնողներիս, երեխայական այդ պոռթկումը տարիքի հետ ոչ թե անհետացավ կամ այլասերվեց, այլ վերածվեց առողջ ու ուղեժ հայրենասիրության, իսկ երբ եկավ ժամանակը, որ գնամ ծառայելու, գնացի ոչ միայն հոժարակամ, այլ նաև ատրաստակամ, չնայած նրան, որ բառադիությանս պատճառով համալսարանից դուրս մնալու հետևանք էր 18 տարեկանում ծառայության գնալս:
Ասեմ ձեզ, որ հիմա մենակ ուրախ եմ, որ հենց այդպես ստացվեց ու ոչ այլ կերպ, որովհետև բանակը իր ողջ դժվարություններով, թերություններով ու խստություններով հանդերձ, դարձավ նաև իմ կենսափորձի առանցքային էլեմենտներից բացի, նաև այնպիսի մեծ արժեքների ու որակների ձեռբերման աղբյուր, որոնցով ես այժմ հպարտանում եմ ու ուրախանում եմ:
Ժող ջան, չեմ ուզում գռուզիտ անեմ Ձեզ, չեմ ուզում պաթոսային շարաններ գրեմ, չեմ ուզում առհասարակ էս ազիզ օրը նվիրեմ ինտերնետին, այլ ուզում եմ, որ ես էլ, Դուք էլ վայելենք այս իսկական տոնը ու միաժամանակ հիշենք, որ հենց էս պահին, մի քանի տասնյակ հազարավոր տղաներ հսկում են մեր անդորրը: Շնորհակլություն նրանց, Փառք ու Պատիվ մեր բանակին, իսկ Մեզ էլ թող Աստված տա ոչ թե թելադրված խաղաղություն, այլ արդար վաստակած:
ՈւՌԱ, ՈւՌԱ, ՈւՌԱ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s