Ողբամ քեզ հայ ուսանողություն

Posted: Հունվարի 16, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , ,

Արդեն 3 տարին է ինչ սովորում եմ Մանկավարժականի հոգեբանության ֆակուլտետում, մինչ դա էլ, ոչ բարով-խերով 1 տարի սովորել եմ Ֆրանսիականում ու իմ ուսանողական փորձը վերլուծելով, կարող եմ ասել, որ մեր ուսանողների 90 տոկոսը դեռ առաջին օրվանից թքելա փայտիկին:
Սկսենք ամենաէլեմենտառ անալիզից: Մեր ԲՈւՀերը հիմանդրվել են ԽՍՀՄ տարիներին, երբ իրոք գոյություն ուներ պահանջարկ այդ թվով բարձրագույնավարտ մասնագետների քանի որ աշխատանքային շուկան 300 միլլիոնանոց ԽՍՀՄում ընդհանուր էր: Բնականաբար, երբ փլուզվեց ԽՍՀՄ, այդ շուկան դարձավ 3 միլլիոնանոց, այնինչ բարձրագույն ավարտողների թիվը միայն աճեց: Դե հիմա կարող եք բացատրել, ոնց էս մի թիքա երկիրը, որ տեղով քանդուքարափ եղածա, ապահովի աշխատատեղերով տարեկան մինչև 50000 մասնագետի?
Անցանք առաջ: Բացի նրանից, որ մեր տնտեսությունը տեխնիկապես ի վիճակի չէ ստեղծել այդքան աշխատատեղ, կա ոչ պակաս հանգամանք` շրջանավարտների մասնագիտական պատրաստվածության որակը: Թող ինձ ներեն բոլոր նրանք, ում վերաբերում է սա, բայց մեր ուսանողության ճնշող մեծամասնությունը պարզապես դունդուկներ են իրենց մասնագիտական ոլորտներում: Դրա համար կան տարբեր պատճառներ. նրանց ծնողներն են ստիպել ընդունվել, նրանք առհասարակ դունդուկ են կամ անընդունակ տվյալ ոլորտում, նրանք սովորելու փոխարեն կռուտիտ են լինում, և այլն, և այլն… Ինչու պետք է գործատուն աշխատանքի ընդունի ասենք ինչ որ տեխնոլոգի, եթե այդ տեխնոլոգը էլեմենտառ քիմիական բանաձև չգիտի, ուղղակի 4 տարի փողով զաչոտ ու քննությունա ստացել?
Կա նաև հարցի մյուս կողմը` այնպիսի տպավորություն է, որ մեր իշխանավոր այրերը անում են ամենը, որպեսզի մեր սերունդը դունդուկ մեծանա, այնինչ իրենց զավակների ուսման վրա միջոցներ և ջանքեր չեն խնայում: Տրամաբանություն կա, որովհետև ինչքան ավելի անկիրթ ու անգրագետ է ժողովուրդը, էնքան ավելի հեշտ է նրանց թալա… էհ, էս ինչ եմ ասում, ղեկավարել ու ծնողական բնազդը ստիպում է նրանց իրենց բալեքի համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել հետագայում ղեկավարելու համար:

Բնականաբար, կան նաև աշխատասեր ու տքնաջան ուսանողներ, հատկապես աղջիկների մեջ, բայց մի բան եմ նկատել մեր լավ սովորողների մեջ` իրատեսության ու ռեալիզմի ի սպառ բացակայություն: Շատ եմ հանդիպել լավ սովորողների, ովքեր օտ ի դո գիտեն տեսությունը, բայց 0 են այդ տեսական գիտելիքների գործնական կիրառման հարցում, իսկ գործատուն քայլող դասագրքի կարիք չունի, նրան արդյունավետ աշխատողներ են պետք…
Հետևությունները թողնում եմ Ձեզ, կարող եք ձեր պատկերացումներով էլ կիսվեք:Ճ

Մեկնաբանություններ
  1. Gohar Ghalachyanասում է՝

    սա իմ ամենաարդիական հարցն է: շատ խնդիրներ ու կարծես թե լուծում չկա: Բայց այնքան էլ պեսիմիստ չեմ, դեռ հույս ունեմ որ կգտնեմ մի օր էտ անտեր աշխատանքը:Կամ էլ եթե բախտս բերի ինքը ինձ կգտնի;

    Like

  2. Sirarpiասում է՝

    ուսանողության մեծ մասին թվում ա թե մենակ գիրք կռծելով լավ մասնագետ կդառնան, բայց իմ կամավորական փորձից եմ ասում, էտ նույն գիտելիքը կիրառելը շատ դժվար ա, իսկ փորձ, ցավոք, բուհերը ոչ մի կերպ չեն ապահովում, էլ ուր մնացած աշխատատեղերի մասին մտածելը. պիտի փորձ ունենաս, բայց որտեղի՞ց

    Like

  3. Haykասում է՝

    Կոստո ջան շատ լավ թեմա ես բռբնել երևի գիտես իմ անձնական կարծիքը էտ հարցի շուրջ, բայց մի հատ էլ ասեմ տղերքի համար էտ ինքնահաստատման ձև ա էլի, իրանք Շրջանայինում ու մնացած տեղերում դառնում են , ինչ մնում ա մնացածին ասեմ որ չէի ասի էլի որ էտքան անհույս ա մեր ազգի վիճակը ուղղակի հույս չկա

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s