Կոչ Ուռա-PRշիկներին

Posted: Դեկտեմբերի 27, 2011 in Uncategorized
Պիտակներ՝ , ,

Մի երկու օր առաջ ֆեյսբուքս էի փորփրում, երբ առնչվեցի այս հղմանը: Ասեմ Ձեզ, որ բավականին նեռվայնացա ու հիասթափվեցի: Ճիշտ է, ես երբեք էլ “Մեկ Ազգի” արածը չեմ համարել քարոզչության ամենճիշտ տարբերակ, ասեմ ավելին, որ զուտ տեխնիկական սխալները շատ էին իրենց սիմվոլիկայում, բայց գաղափարական մասով, գրեթե ամբողջությամբ կողմ էի այդ կոչերին: Սակայն “Ազատ Գոտի” շոուի ժամանակ ներկա “Մեկ Ազգը” ներկայացնող սուբյեկտի պահվածքը ինձ խորապես հիասթափեցրեց այդ դաշինքից ու վստահ եմ, որ ոչ միայն ինձ:
Իհարկե, սա չի նշանակում, որ ես դարձա գոմիկների կողմնակից կամ եհովիստների երկրպագու, բայց էդ ես, իսկ քանի քանիսները այս բանախոսի “փայլուն” ճառերից հետո պարզապես կամաչի իր կարծիքը հնչեցնել այս հարցերի շուրջ, որպեսզի իրենց հանկարծ չասսոցացնեն ասենք նույն հարգարժան Գոռ Թամազյանի հետ:

Հասկանում եք, գոյություն ունի քարոզչություն, որը շատ հանգիստ կարող է վերածվել հակաքարոզչության, եթե այն կատարվում է սխալներով ու գործից գլուխ չհանելով, այդ իսկ պատճառով, կոչ եմ անում, բոլոր այն ծայրահեղական ուժերին, որոնք զբաղվում են քարոզչությամբ, որպեսզի սթափ վերանայեն իրենց մոտեցումներն ու տակտիկան: Եթե ուզում եք մոտենալ ձեր ակնկալած արդյունքին, ուրեմն պետք է ձեր մեսսիջն այնպիսի տեսքով մատուցեք, որ գոնե չառաջացնի ըմբոստություն լսողի մոտ, էլ չասեմ, որ բոլոր լսողները չեն, որ կարող են այնքան բարի լինել, ինչպես Արմքոմեդիի տղաները ու իրենց արվամոլության մեջ հրապարակավ մեղադրողի քիթը տեղում չջարդեն…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s