Ցեղասպանությունամանիա

Posted: 24 Դեկտեմբերի, 2011 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , ,

Այ մարդ, ես մեր հայերը տարին մի քանի անգամ ենթարկվում են մի հատ տարօրինակ սադոմազոխիստական պոռթկման, որը ես պայմանականորեն անվանում եմ ցեղասպանությունամանիա: Ամեն տարի ԱՄՆ կոնգրեսսը պարտաճանաչորեն ընդունումա կամ քննարկումա ցեղասպանության ընդունման բանաձևը ու մեր մոտ սկսվումա էյֆորիա, որը շուտով վերածվումա խոր հիասթափության և ամերիկայի տվյալ նախագահի մոր հասցեին արված ոչ դուրեկան արտահայտությունների:

Սրանից զատ, սիստեմատիկ են էյֆորիայի դրսևորումներ` կապված եվրոպական երկրներից ինչ որ մեկում հերթական բանաձևի կամ օրենքի ընդունման հետ. էլի ուռա-մուռա, հարայ-հուրույ, էլի մասսայական հհիտերիա ինտեռնետներում ու վեհաշունչ հայտարարություններ ԱԳՆում: Հարց է առաջանում, թե ինչ վրա ենք տենց ուրախանում, կամ ինչով ենք տենց հպարտանում:
Վերցնենք թեկուզ հենց վերջին նորությունները: Ամբողջ հայությունը երդվում է Ֆրանսիայի ու Սարկոզիի անունով, որ ընդունել 

Անցնենք բուն երևույթին: Առհասարակ չեմ հասկանում, թե ինչու ենք մենք պետական մակարդակով հարել հրեական գործելակերպին, երբ բոլոր երկրներում ակտիվորեն ձևավորվում է “տուժված” հայերի իմիջ: Ինձ ճիշտ հասկացեք, ինձ համար ևս ցեղասպանությունը շատ ծանր ու դառը կետ է մեր ժողովրդի պատմության մեջ, բայց ես կարծում եմ, որ դա հենց Մեր ցավն է, որը արտահանելով, մենք կարող ենք շատ-շատ ստանալ խղճահարություն` ուրիշներից ու թերարժեքության բարդույթ` մեր նոր սերունդների համար:

Եթե այս օրինակը բերենք կենցաղային մակարդակ, ապա այս ամենը ինձ հիշեցնում է մի իրավիճակ, երբ մի տղայի բակում սատկացնում է մի հատ ուրիշ տղա, իսկ էս ծեծվածը փոխանակ մտածի, թե ոնց անի, որ օրերից մի օր ինքը սատկացնի էդ նեղացնողին, կամ գոնե էնքան ուժեղանա, որ իրեն էլ երբեք չսատկացնի ոչ ոք, ընկած բակի մյուս տղաներին մանրամասն ու լացակումած պատմումա, թե ոնցա էդ տականքը իրան սատկացրել: Մեծ տղերքից մի երկուսը խխճահարված շոյում են մեր ծեծված տղու գլուխը ու ասում “ոչինչ, կանցնի”, մի երկուսի տանձին չի, իսկ ամենազդեցիկ դեմքերն էլ ասում են “դու արխային, մենք էդ հարցով կզբաղվենք”, և սկսում են էս թեմյով շանտաժի ենթարկել էն փիս տղուն, որ ծեծել էր մեր պստիկին` բնավ, թքած ունենալով, թե ինչու: Պարզապես, էդ ազդեցիկները նոր մահանա ստացան ազդելու խուլիգանի վրա, իսկ թե ծեծվածի քիթնա ջարդվել, թե պարզապես ինքնասիրություննա տուժել, դա արդեն քիչա հետաքրքրում որևէ մեկին:

Կարծում եմ, փակագծերը բացելու կարիք չկա: Ուղղակի ուզում եմ ասել, որ ժամանակն է մտածել մեր մոտեցման մասին: Եթե ուզում եք, որ ձեր երեխաները հրեաների պես լինեն ու ամեն տեղ ճանաչվեն առաջին հերթին նրա համար, որ իրենց նախնիներին գառան պես մորթել են, խնդրեմ, ձեր գործն է: Անձամբ ես, իմ երեխաների մեջ դաստիարակելու եմ հաղթողի հոգեբանություն ու կենտրոնանալու եմ մեր պատմության այն էջերի վրա, որոնք իմ երեխաների մոտ հիմնավորված հպարտություն կառաջացնեն, ոչ թե դառնություն ու դեպրեսսիա:

Մեկնաբանություններ
  1. Haytikoասում է՝

    Ապեր,մենք մեր երեխաներին պիտի մեր առասպելներով դաստիրակենք,ոչ-թե ցեղասպանությամբ ու խոսքի բիբլիայով

    Like

  2. Haytikoասում է՝

    Ժիդերի գրքով?Լավ էլի,,,Բիբլիան էտալոն չի լուրջ եմ ասում:

    Like

    • antiliberastասում է՝

      Տիկ ես էլ տոլերանտությունից հեռու մարդ եմ, բայց համաձայնվի, մեկ եմկ պետքա հարգել ուրիշների զգացմունքները տեսակետ հայտնելուց: Քո համար Աստվածաշունչը տենց խիստ նեգատիվ բանա, իսկ իմ համար շատ կարևոր…
      Բայց դե թեման հիմա ոչ աստվածաշունչնա, ոչ էլ առհասարակ հավատը, քո թանկ խատեր մի օր առանձին գրառում կանեմ Աթեիստների, Ագնոստիկների, չհավատացողների, սուտի հավատացողների ու հավատացողների մասին:Ճ

      Like

  3. Shushanասում է՝

    Էս գրառումը լրիվ սրտովս ա…մի հատ սենց բան էլ ես ունեմ ասելու մարդկանց, ուղղակի խիղճս չի թողնում, որ գրեմ :Ճ Բաներ կան, որոնց մասին իրավունք չունեմ բարձրաձայնելու…Բայց որ շատ համը հանեցին, կարող ա չդիմանամ ու սրտիս ուզածն արտահայտեմ :ՃՃՃ

    Like

    • antiliberastասում է՝

      իսկ ինչու?:Ճ Հայաստանում շատ բան կա, որ քննադատելիա, բայց համենայն դեպս առցանց մեդիայում մեզ մոտ խոսքի կատարյալ ազատությունա: Էնպիսի ազատություն, որ Եվրոպայում անգամ դժվարա գտնել:Ճ

      Like

Թողնել մեկնաբանություն