Վիճակը կոճակա

Posted: Դեկտեմբերի 20, 2011 in Uncategorized

Տեսնես դեռ լուրջ մարդ մնացելա, որ չի գիտակցում, որ Եվրոպայի ու առհասարակ աշխարհի վիճակը կոճակա: Գիտեմ, որ կան փայլուն ու ոչ այնքան փայլուն գիտակներ, որ կարող են պնդել, որ սա պարզապես ժամանակվոր երևույթա, որը նաև հանդիսանում է պատմության ցիկլային էֆֆեկտի արդյունք: Այո-այո, խոսքը համաշխարհային ճգնաժամի մասին է, բայց խնդրում եմ, եկեք չպրիմիտիվացնել հարցը ու հասականանք, որ խոսքը ամենևին էլ զուտ ֆինանսատնտեսական-ճգնաժամի մասին չէ: Ճգնաժամը ամենուր է, ամեն մարդկային ոլորտում, սկսված տնտեսությունից, վերջացրած հոգեբանությունում:

Ի դեպ, հիշեցնեմ, որ վերջին երկու համաշխարհային ճգնաժամերից դուրս գալու համար ծագեցին երկու համաշխարհային պատերազմներ ու շնորհավորում եմ բոլորիս, մենք լույսի արագությամբ մոտենում ենք երրորդին: Չէ պետք չի պանիկայի մեջ ընկնել, դեռ շանս կա, որ հնարավոր կլինի կասեցնել այն, պարզապես դա իրոք գլոբալ ու աննախադեպ բարդության առաքելություն կլինի, որ կպահանջի գլոբալ ու աննախադեպ, նույնիսկ հեղափոխական նորարարություններ: Ընդ որում, նորարարություններ առաջին հերթին հոգեկան և բարոյական, որովհետև ամենլուրջ խնդիրը, որին բախվել է մարդկությունը հիմա` ամբողջովին աղավաղված ու այլասերված արժեհամակարգն է, որը չփոխելով անհնար կլինի առհասարակ ինչ որ բան փոխել:

Նույնիսկ ևրոպացիներն են սկսել հասկանալ դա, ինչում ես համոզվեցի երեկ` երկու իսպանացիների հետ տևական բանավեճ ունենալուց հետո: Իրականում, բոլորն էլ դա զգում են, զգում են գիտակցորեն կամ ենթագիտակցորեն, բայց `չերն են կարողանում սահմանել թե խնդիրը, թե դրա լուծման տարբերակները:

Անպայման շարունակելու եմ այս թեման, որովհետ շատ ծավալուն ու բարդա: Ամեն դեպքում, հետքրքիր կլինի քննարկել այս հարցը նաև Քո հետ ընթերցող ջան: Դու ինչ կասես?

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s