Ժողովուրդ գիտե ինչ կայֆ բանա հոգեբան լինելը կամ գոնե հոգեբանություն ուսումնասիրելը: Ասեմ, որ բացի բավականին պահանջված մասնագիտություն լինելուց հոգեբանությունը անփոխարինելի գործիք է քարոզչական ու հակաքարոզչական գործունեություն ծավալելու համար: Երբ դու ունես անհրաժեշտ գիտելիքներ, բազմաթիվ տարածված միֆեր կարողանում ես քարուքանդ անել առանց ավելորդ էմոցիաների և կռվի ու դավի: Այս անգամ ուզում եմ մանրամասն քննարկեմ վերջին տարիների և նույնիսկ տասնամյակների ընթացքում խիստ ամրացած ու ամրացող հոմոսեքսուալիզմի մասին միֆերն ու լեգենդները: Քննարկենք ու քլնգենք ամենատարածվածներն ու վտանգավորները:
1. Դեմ ես հոմոսեքսուալության, ուրեմն դու Հոմոֆոբիա ունես

 Ֆոբիա հասկացությունը, որը ծագել է հունարեն <<Ֆոբոս>> բառից, հոգեբանական տերմինալոգիայում ունի հետևյալ նշանակությունը. կայուն և ԱՆՀԻՄՆ վախ առանձին իրերի, գործողությունների կամ իրավիճակների հանդեպ:
Շատ կոնկրետ ու լակոնիկ սահմանում, որը չգիտես ինչու խեղաթյուրվում է ու վերագրվում է ցանկացածին, ով կփորձի ծպտալ հոմոսեքսուալիզմի մասին ինչ որ բացասական բան: Քննարկեմ սեփական օրինակս. ես` սույնս, ոչ մնայուն, ոչ անցողիկ վախ չեմ տածում ոչ հոմոսեքսուալիզմի ոչ էլ հոմոսեքսուալների հանդեպ, իսկ իմ բոլոր փաստարկենրը որոնք ուղղված են ընդդեմ այս շեղմանը, բավականին հիմնավորված են թե գիտական, թե բարոյական փաստարկներով, որոնցից ոմանք կբերվեն տվյալ գրառման մեջ: Այսպիսով, պետք չի վախենալ արտահայտել ձեր կասկածները, անգամ բացասական վերբերմունքը հոմոսեքսուալիզմի հանդեպ, եթե իհարկե դա չի արտահայտվում ՀՀ քրեական օրենսգրքի խախտմամբ: Եթե դուք դեմ եք դրան ու սխալ երևույթ եք համարում, դա ամեևին չի նշանակում որ դուք հոմո կամ ինչ որ այլ ֆոբիա ունեք:

2. Հոմսեսքուլիզմը բնական երևույթ է

Հերթական հիմար ու անհիմն պնդումն է: Բնության մեջ բազմաթիվ են բիսեքսուլիզմի դրսևորումները, բայց հատկապես բարդ օրգանիզմների, այդ թվում կաթնասունների, այդ թվում հոմո սափիենսների մոտ, բազմանալու և սերունդ թողելու բնազդը համարվում է հիմնականներից մեկը, իսկ մեր մետաբոլիզմում չկա նման տարբերակ եթե զույգը բաղկացած է նույն սեռի ներկայացուցիչներից:

Իմ կյանքում հանդիպել եմ որոշ խելոքների, որոնք փորձել են ապացուցել ինձ հակառակը օրինակ բերելով տարբեր գիտական փորձեր, բայց նման ախմախությունները ամենևին համոզիչ չեն, թեկուզ այն պարզ պատճառով, որ գիտական էքսպերիմենտը ինքնին բնական երևույթ չէ ու առավել ևս հեռու բնական պայմաններ ապահովելուց, այդ իսկ պատճառով, դուք չեք հանդիպում գոմիկ շների, լեզբո հավերի ու տռանսֆեստիտ խլուրդների, համենայն դեպս բնության գրկում:

Մարդ արարածը, որպես բնության մաս, ևս բացառություն չի կազմում, ուստի, առնվազն տարօրինակ է այս հարցում տարանջատել նրան նունն բնությունից այս հարցում: Պարզապես մենք գոր ունենք խեղաթյուրման և ուռճեցման հերթական օրինակի հետ: Անհերքելի է այն փաստը, որ ցանկացած ոք, որոշակի չափով բիսեքսուալ է, այլապես անհնար կլիներ, որպեսզի մի սեռի ներկայացուցիչը բարետես համարեր իր սեռի ներկայացուցչին, որոշակի համակրանք զգար: Սրա ամենապարզ օրինակը ասենք ինչ որ հոլիվուդյան աստղ սիրելն է, ամենին աննօրմալ էչ, եթե տղան բարետես է համարում ասենք թե Մել Գիբսոնին: Սակայն, այս բիսեքսուալությունը, ինչպես ինքներդ եք հասկանում որոշակի նորմաների մեջ է արտահայտվում, բայց երբ այդ նորմաները խախտվում են, դա արդեն բնավ դուրս է ԲՆԱԿԱՆ ու ՍՈՎՈՐԱԿԱՆ որակումներից:

3.Հոմոսեքսուալիզմը բնածին երևույթ է

Սա թերևս ամնաանխիղճ ու զզվելի սուտն է, այն պարզ պատճառով, որ նորածին երեխան ի սպառ զուրկ է սեքսուալության ցանկացած դրսևորումից: Որպես փաստարկ բերվում են արևմտյան, մասնավորապես ամերիկյան մասնագետների կողմից կատարված հետազոտությունները, սակայն ամեն կերպ քողարկվում է այն հանգամանքը, որ նման տեսակետը ամենևին էլ միաձայն ու միահամուռ չէ արևմտյան գիտական աշխարհում, իսկ նման տեսակետ առաջ է եկել հոմոսեքսուալիստական լոբբիի աննախադեպ ճնշման ներքո: Ի վերջո, կան բազմաթիվ շահագրգիռ կողմեր, որոնք ունեն ֆինանսական, իշխանական և այլ լծակներ, որոնցով առաջ են տանում այս թյուր թեզը: Բացի դրանից, ով է ասել, որ այս տեսակետը առաջ քաշած մասնագետները իրենք հոմոսեքսուալ կամ այդ շարժման լոբբիստ չեն, հետևաբար անաչառ են այս հարցում:

Այս դիրքորոշման ամենազազրելի մասն ինձ համար կայանում է նրանում, որ բոլոր նման փաստարկները, որոնք կիրառվում են ի պաշտպանություն հոմոսեքսուալիզմի, բացարձակապես կիրառելի են նաև զոոֆիլիայի կամ պեդոֆիլիայի հանդեպ, քանի որ հոգեբանական տեսակետից այս երեք երևույթներն էլ ունեն որոշակի ընդհանուր բնույթ` շեղում նորմայից: Փաստորեն, եթե ոմն մեկը սկզբունքորեն համաձայն է այն պնդման հետ, որ հոմոսեքսուալիզմը բնածին երևույթ է, ապա նույնապես նա պետք է սկզբունքայնորեն լինի այն դիրքորոշմանը, որ զոոֆիլիան ու պեդոֆիլիան նույնպես բնածին են, այսինքն, տեսականորեն, նորածին երեխան իր մեջ ունի մանկապիղծի նախադրյալներ… Հասկանալի է, որ նման պնդումը առնվազն դեբիլության դրսևորում է: 

4. Միասեռ ամուսնությունները անվանս են

Եվս մի շատ կասկածելի ու վիճելի թեզիս, որը հաճախ շահարկվում է մեր երկնագույն ու երկնագույնամետ շերտերի կողմից: Մի անգամ, մի քանի իսպանացի ինձ փորձում էին հասկացնել, որ իրականում ամուսնությունը զուտ իրավական ակտ է և ոչ մի տեղ չի ասվում որ դա դաշինք է տղամարդու և կնոջ մեջ, այլ պարզապես նշվում է որ դա դաշինք է երկու մարդկանց միջև:
Հարգելիներս, նախ եկեք հասկանանք, որ ինքը ամուսնությունը ծիսակարգ է, որի հիմքում ընկած են առաջին հերթին կրոնական մոտիվներ ու հիմնականում կիրառվւմ համաշարհային երեք կրոնների ազդեցության գոտում, համապատասխանաբար կիրառլով այդ կրանական ուղղության բնորոշ ծեսեր: Ինձ ուղղեք եթե ես սխալվում եմ, բայց առնվազն քրիստոնեությունում և իսլամում հոմոսեքսուալիզմը ուղղակիորեն որպես մեղք է դիտարկվում, իսկ բուդդիզմում համենայն դեպս դա գովերգող կամ քարոզող դրույթներ առնվան ինձ հայտնի չեն: Ուրեմն ինչու են մեր մոլորակի այլասեռվածերը ու նրանց պաշտպանները անպայման ուզում խցկվեն այս ինստիտուտի մեջ:
Շատերը կարող են հակադարձել, որ շատ միասեռ զույգեր չեն էլ հավակնում եկեղեցական ծիսակարգի, այլ պարզապես ձգտում են զագսավորվել և վայելել իրվական բարիքները: Եղբայր, էլի ախմախ բան կարողա ասեմ, բայց եթե ալիմենտների մասին խոսք չի կարող լինել, ինչ է ձեզ խանգարում ուղղակի կնքել ինչ որ իրավաբանական ուժ ունեցող պայմանագիր ու ձեր անձնական կյանքը ի ցույց չդնել աշխարհին: Ձեր տան պատերի ներսում ուզում եք եղեք մարդ ու կնիկ, ուզում եք եղեք ստրուկ և տիրակալ, բայց ինչու եք խցկվում այնպիսի մի ոլորտ, որը ձևավորում է հասարակության ինքնագիտակցությունն ու բարոյական չափանիշները:
Ըստ իս, միասեռ ամուսնությունների օրինականացումից բխող ամենամեծ վտնագը հենց կայանում է հասարակության բարոյահոգեբանական չափանիշների խեղաթյուրման մեջ, որովհետև նոր սերունդը իր շուրջը տեսնելով նման երևույթներ ունենալու է երկու այլընտրանք` կամ խառնվել իր աշխարհայացքի մեջ և ի վերջո դառնալ մուտանտ, կամ զգալ սուր ատելություն ու դիմել ծայրահեղ քայլերի, որպեսզի աշխարհը դարձնի ավելի հասկանալի իրեն համար:

5. Միասեռ ընտանիքներում երեխաներին ոչինչ չի սպառնում

Հիմա, երբ տարբեր երկրներում ամբողջ թափով ընթանում է միասեռ ամուսնությունների օրինականացման գործընթացը, դրան զուգընթաց, գրեթե նույն թափով բարձրացվում է նման ընտանիքներին երեխաներ որդեգրել թույլատրելու մասին: Որպես փաստարկ բերվում են մարդու իրավունքները, լիբեռաստական այլ դոգմաներ ու լոզունգներ, վերոնշյալ 4 կետերում նշված թեզերը: Ի միջի այլոց, հոմոսեքսուալական լոբբին չի սիրում երբ զուգահեռ է անցկացվում իրենց կողմի և ասենք նույն մանկապիղծերի միջև, պատճառաբանելով որ ի տարբերություն պեդոֆիլների, նրանց <<ընտրության>> հարցում բացակայում է բռնության ֆակտորը, ինչը կրկին անգամ խիստ վիճելի պնդում է:
Այնուամենայնիվ, ենթադրենք թե նրանք այս անգամ չեն բլթցնում ու ենթադրենք իրոք, իրենք վարդագուն թիթեռնիկներ են ու ամենևին վտանգ չկա, որ նորմալ երխան հայտնվելով միասեռ ընտանիքում չի ենթարկվի ուղեղի լվացման և չի այլասեռվի <<ծնողների>> կողմից: Այդ դեպքում ինչպես հասկանալ այս հոդվածը ու սրա նման շատ-շատ միջադեպեր, որոնք ուղղակի չեն բարձրաձայնվում նուն լոբբիստտական ուժերի ճնշման ներքո, կամ պարզապես ժամանակին չեն բացահայտվում:
Եթե քննարկենք բերված օրինակը, ապա աս աշխարհում ոչ ոք ինձ չի կարողանա համոզել, որ այդ երեխայի հոգեկանի վրա ուղղակի և անուղղակի չեն ազդել նրա լեսբո <<ծնողները>>, էլ չխոսեմ այս խնդրի ողջ կոմփլեքս բարդությանը, երբ Եվրոպայում արդեն կան հեքիաթների գրեքեր, որտեղ մի արքայազնը սիրում է ուրիշ արքայազնի, երբ ԱՄՆում ամենայն լրջությամբ քննարվում է փաստաթղթերում <<մայր>>  և <<հայր>> բառերը փոխարինել <<ծնող 1>> և <<ծնող 2>> բառերով, և այլն…

Մի խոսքով, եկանք էլի այն  եզրահանգմանը որ այս ողջ քարոզարշավը, որը այսօր ունի համամոլորակային մասշտաբներ, ուղղավծ է խեղաթյուրելու տարեր ժողովրդների բարոյահոգեբանական կերպարները ու մեր երկիրը ցավոք բացառություն չէ, քանի որ մեզ մոտ գնալով շատանում է ումնիկների թիվը, որոնք դոշ են տալիս այս գաղափարախոսության համար: Չգիտեմ, երևի իրանք կցանկանային, որ իրենց երեխան իրենց դիմի ոչ թե մամայով կամ պապայով, այլ ծնող համար մեկով, բայց համենայն դեպս ես դա չեմ ուզում:

Մեկնաբանություններ
  1. Haykասում է՝

    Koto jan chisht a minchev verch chkardaci gract nervers chheriqec bayc de es mi ban gitem vor et nornmal chi uxaki kan marik ovqer jamanaki @ntacqum @ntelanum en dran, isk inch verabervum a hayastanum et anteri zargacman@ karam asem vor ewt galis a nranic vor mer txaner@ chen karoxanum erkar jamanak inch vor mi axchka het serakan haraberutyunner unenal porcum en mi angam u @nknum en kxanqi mech
    😀

    Like

  2. Haykասում է՝

    et der qiches asum 😀

    Like

  3. Haytikoասում է՝

    Կոստ,իսկ ես արդեն հոգնել եմ Եվրոպացիների դեմ պայքարելուց,իսկականից նադաել եմ եղել: Իրանց բիոլոգիայի ու լոգիկայի մեջ դրածա որ գոմիկութունը նորմալա,դու չես կարող Եվրոպացուն հակառակի մեջ համոզես: Իսկ օրինակ մեր մոտ բնակվող լիբերաստներին համոզել ու բարձրաձայնել գեյերի դեմ առավել քան անհրաժեշտ է :

    Like

    • antiliberastասում է՝

      Տիկ ես մի քիչ նացիոնալիստ ու պրագմատիկ մարդ եմ, դրա համար մի տեսակ թքած ունեմ եվրոպացիների արած-չարածի վրա, ինձ առաջին հեթին հետաքրքրում է մեր երկիրը, մեր հասարակությունը մեր առօրյան: Հիմա ծիխաղալու կլինի մեր մոտ իրավիճակը համեմատել երոպականինի հետ, բայց վտանգավոր տենդենցներ կան:

      Like

  4. Lilyասում է՝

    Այո, հոմոսեքսուալությունը մեղք է, Աստված ստեղծեց Ադամին ու ԵՎային, ոչ թե Ադամին ու Գենային: Ու բացի այդ, հենց միասեռականության պատճառով էր, որ Աստված կործանեց Սոդոմն ու Գոմորը:
    Բայց ասեմ՝ մեր ազգային նկարագիրը մենք չենք կարողանա պահել, ոչ էլ կկարողանանք հեռու մնալ ամեն տեսակի աննորմալ երևույթներից, որովհետև մեր — գոնե մեծամասնության- կարծիքներն ու սկզբունքները հավիտենական արժեքների վրա չեն հիմնված: Նույն Ամերիկայի պատմություննա կրկնվում, լրիվ:

    Like

    • antiliberastասում է՝

      Լիլի ջան, ամերիկայի պատմությունը դժվար թե կրկնվի, քանի որ Ամերիկան դառավ գերտերություն, բայց որ էս ամերիկայի զակազովա արվում` փաստա…

      Like

      • Lilyասում է՝

        Ամերիկայի պատվերով լինելու մասին էլ եթե խոսելու չլինենք,… ուղղակի մարդը նույննա, որտեղ էլ լինի, նույն ձգտումները, նույն հակումները, ուղղակի նախադրյալներն ու պայմաններն են տարբեր, բայց հենց որևէ կետում էդ նախապայմանները գոնե որոշ առումով նմանվում են, ստացվումա նույն պատկերը: Պարզապես պետքա ամեն մարդ անձնական մակարդակով մի հատ քննի, թե ինքն ուրա գնում, իրա ընտրած ուղին ուրա տանում: Երբ որ սա տեղի ունենա, համոզված եմ, որ ահագին բան կփոխվի զուտ ազգային արժեքային համակարգում- դեպի լավը: Բայց աչքիս Ինչ-որ երկար եմ գրում :ճճճճճ կներեք լօլ

        Like

  5. antiliberastասում է՝

    Լիլի ջան, առխային, ինչքան ուզում ես էնքան էլ գրի, չգիտեմ ում ոնց, բայց ինձ դուր է գալիս:Ճ նամանավանդ որ էս հարցում համախոհ ենք ու նույնիսկ ստորակետ չէի ավելացնի ասածումդ:

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s