Դիետամոլ թամբալների մասին

Posted: Նոյեմբերի 2, 2011 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , ,

Աղջիկներ ջան, հազար ներողություն, բայց էս անգամ էլի ձեզ եմ փնովելու, ավելի ճիշտ ոչ թե Ձեզ, այլ Ձեր հերթական ախմախ մանիան, մոլուղքը, որ գնալով նոր թափ է հավաքում մեր թութակության սիրահար հասարակությունում: Այո, խոսքը գնալու է դիետաների, իսկ ավելի շատ դրանց անխտիր հավատացող ու տեղի-անտեղի դրանցով տառապողների մասին: Որպեսզի ձեզ շահագրգռեմ սույն գրառումը մինչև վերջ կատարելու համար, կասեմ մի մի բան որ ձեզանից ոմանց կարող է զայրևացնել, ոմանց նեղացնել, ոմանց էլ ծիխաղեցնել. եթե նկարագրված խնդիրը դուք ձեր վրա զգում եք, շնորհավորում եմ, ամենայն հավանականությամբ դուք թերարժեքության կոմպլեքսով տառապաղ, թամբալ ու ուղեղալվացման ենթարկաված մի սուբյեկտ եք, որը ունի օգնության կարիք:

Որպեսզի տպավորոթյուն չստեղծվի, որ ես բոբո եմ սարքում մեր աղջկեքից, միանգամից մանրամասնեմ, որ այս խնդիրը բոլոր երկրների կանանց է բնորոշ, այնպես որ դուք մենակ չեք ձեր անխելքության մեջ: Գաղտնիք չի, որ վերջին տասնամյակների ընթացքում արմատացած կանացի գեղեցկության և բարետեսության կարծրատիպը բացառում է ավելորդ գրամն անգամ ու հատկապես ևրոպական քաղաքակրթությանը պատկանող ազգերի իական սեռի ներկայացուցիչները գլխավոր փորացավը նիհարելու հարցն է:

Այլ հարց է արդեն, որ բաղձալի 90-60-90ին հասնելու համար ամենևին պարտադիր չէ սովամահ լինել, ասեմ ավելին, սոված մնալու միջոցով քաշ կորցնելը բավականին ոչ էֆֆեկտիվ միջոց է: Առհասարակ, ցանկացած բան նախաձեռնելուց առաջ տրամաբանական է կուտակել, որոշակի գիտական գիտելիքներ այդ թեմայի վերաբերյալ, ոչ թե գլուխը լցնել տարբեր ամսագրերից ու առցանց աղբյուրներից հեղեղվող քարոզչական և գովազդային էշություններով:

Քանի որ ես բնավ միտք չունեմ քննադատել քննադատելու համար, հատուկ դիետամոլների համար կհրապարակեմ մի քանի բավականին բանալ ու պարզ փաստեր.

— ինչքան էլ դիետա պահես, ինչքան էլ քեզ սովամահ անես, կալորիաները վառելու ու առավել ևս բարետես արտաքին ունենալու համար անհրաժեշտ է սպորտով զբաղվել: Հոգ չէ, եթե ինչ ինչ պատճառներով չեք կարող գնալ լողավազան կամ շեյփինգի, հավատացնում եմ, առավոտյան մի քանի կիլոմետր վազելը ու քո իսկ սենյակում պարբերաբար ֆիզիկական վարժանքներ կատարելը օգուտից բացի վնաս չի բերի: Հատկապես աղջիկների համար սա շատ կարևոր է, քանի որ ի տարբերություն արական սեռի, իգական սեռի մոտ մկանային համակարգը շատ դժվար է զարգանում և շատ շուտ էլ տեղի է տալիս, բերելով այնպիսի անցանկալի արդյունքների ինչպիսին ասենք ցելլյուլիտն է:

— եթե դուք ալլերգիա չունեք կաթնամթերքից, իզուր մի խուսափեք կաթնային բաղադրություն ունեցող սննդամթերքից, հատկապես հենց կաթից ու մածունից, որովհետև կաթը հարուստ է կալցիումով և բազմաթիվ օգտակար ազդեցություններից մեկը հենց օրգանիզմից ավելոդ ճարպերը հեռացնելում է կայանում:

— վերջապես, սովորեք սիրել ինքներդ ձեզ, որովհետր կնոջը կանացիություն ու նրբագեղություն տալիս են ոչ թե պայմանական պարամետրերը, ոչ թե տուտուզ-մուտուզ ընգծող շորերը, ոչ էլ նույնիս շպարը, այլ հավատը սեփական գեղեցկության ու ինքնատիպության մեջ, որովհետև ինչքան էլ արմատացած լինի այն թյուր կարծիքը, որ տղաները հազվադեպ են աղջկա դնչից վերև նայում, այնուամենայնիվ մարդկային գեղեցկությունը սկսվում է նրա աչքերից, ավելի ճիշտ դրանցում եղած արտահայտությունից: Ի վերջո, մենք այնպիսին ենք ընկալվում, ինչպիսին ինքներս ենք մեզ մատուցում:

Մեկնաբանություններ
  1. Magaասում է՝

    Kostya jan shaaat chisht es asuum amen inch, es inqs el pahel em dietaner u iroqq voch mi ogut chen talis,,mian sovamah es linuum :DD da uxxaki huys e talis qez vor du kniharees :DDD

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s