Самое НЕгуманное телевидение

Posted: 6 Հոկտեմբերի, 2011 in Uncategorized
Պիտակներ՝ , , ,

Բարև ժողովուրդ ջան, ո՞նց եք: Ես նոր-նոր շողուլի եմ գալիս, էս հինգ օրա հիվանդ պառկած էի ու նույնիսկ համակարգչին չէի կարողանում մոտենալ, ուստի, միակ զբաղմունքս կարդալն ու հեռուստացույց նայել էր: Հիմա ուզում եմ կիսվեմ Ձեզ հետ տպավորություններովս: Չէ, առխային, գրքերի մասին չեմ պատմի, էնքան որ կասեմ, որ «Песнь Льда и Пламени» սերիայի գրքերն էի կարդում, իսկ այ տելեվիզատորի մասին կխոսամ:

Ասենք շատա ասվել թե ինչ տափակ ու անճաշակ հեռուսատատեսություն ունենք մենք, բայց ինչքան էլ ասես մեկա քիչա: Ու խոսքը միայն հայկական հեռուսաալիքերի մասին չի, ռուսականներ էլ մի բարի քյալլա չեն, բայց ավելի լավա հերթով:

Սկսենք հայակական հեռուստաալիքներից ու դրանց կոնտենտից: Միանգամից հուներից դուրս ես գալիս անթիվ անհամար Ճ կլասսի սերիալների առկայությունից ու աննասուն ճապոնական ու ամերիկյան մուլտերից: Ախր դրանք առնվազն հանցագործություն են մարդկայնության դեմ: Ինչ պետքա սովորի փոքրիկ երեխան մուլտերից, որտեղ ինչ որ ուռոդական կերպարներ կամ իրար գլուխ են ջարդում կամ էլ ինչ որ գլամուռնի մուսի-պուսիների մեջ են:

Սերիալների մասին ընդհանրապես չխոսեմ, ինձ թվում էր, որ Մարիայի սինդրոմը պետք է անցներ, բայց արի ու տես որ կան հայեր, որոնք անհամբեր սպասում են, թե երբ է Խոսե-Լուիսը փորձելու բռաբարել Կոնչիտա-Իզաուռային, բայց նրան ճանապարհին բռնաբարելու է Պեդռո-Գոմեսը: Ցնդաբանություն մի խոսքով:
Անցանք առաջ, խոսեմ հայակական հեռուստաշոուներից, որոնք որպես կանոն տապոռավարի կրկնորինակված են ռուսականներից: Հատուկ ուզում եմ առանձնացնեմ «Արի Ամուսնանանք» անունը կրող մառազմը: Ախր ոչ մասնակիցներն են բանի պետք, ոչ էլ էն օգնողները, էլ չասեմ հաղորդման ընթացքում ծավալվող երկխոսությունների որակի մասին: Թոք շոուներ էլ ունենք, որտեղ հաղորդավարները իրանց ա լյա Անդրեյ Մալախով իմիջով, փորձում են վարել իրենց ա լյա «Пусть Говорят» շոուները, ու էլի ամեն ինչ շատ տապոռավարիա ստացվում:
Բա մեր հայկական արտադրության սերիլաները, վա՜յ, ողբամ Ձեզ հայ սցենարիստներ: Մինչև հիմա չի անցել իրանց մոտ Որոգայթացավը, որը ինքը գլուխգործոց չէր մեղմ ասած, բայց իրեն բոլորը նմանակում են: Թերևս միակ հաճելի բացառությունը «Բանակում» սերիալն է, բայց վախենամ դա էլ շուտով փչացնեն:
Մի այլ կարգի նեռվերիս վրա ազդում են տարբեր ու տարատեսակ թեժ տասնյակներն ու երաժշտական խաչմերուկները, երբ մթոմ SMS քվեարկությամբ տեսահոլովակներ են ցույց տալիս, ընդ որում ինչ որ մի թափթփուկ, որ կյանքում էդ մի կլիպնա նկարել ու էլ չի էլ նկարի, հայտնվումա առաջին տեղում 50 SMSով: Ասում եմ, բռնեմ մի հատ է ես կլիպ նկարեմ, ոնց ել չլինի, մենակ ընկերներս մի 100 հատ քվե կապահովեն ու ես առաջ կանցնեմ ասենք Արշակյան քույրերից, իսկ առջևում Եվրոտեսլիա՜, բանա՜․․․

Վերջապես, եկանք հասանք գլխավոր ցավին: Այո, դուք իրավացի եք, հիմա քլնգելու եմ գովազդատուներին, դրանց պատրաստողներին ու դրանց տեղադրողներին: Հերիք չի կատարյալ անասունություններ են նկարում, կատարյալ անտաղանդ դերասաններով ու մեսսիջով, մի հատ էլ պիկ ժամերին էդ ապուշությունները անդադար տևում են մինչև 15 րոպե, հատկապես Շանթի եթերում: Որ հարցնում են, սկսում են լացել, որ դա հեռուսատատեսության եկամտի միակ աղբյուրն է: Էհ, էլի թող միակ աղնյուրը լինի, բայց կարելիա չէ՞ ասենք գովազդային ժամանակը թանկացնելու հաշվին դրա տևողությունը կրճատել, մեկա գովազդատուն իր գովազդը դնելու է:

Մի խոսքով, ժողովուրդ ջան, եթե դուք էլ հայտվնեք իմ իրավիճակում, խորհուրդ եմ տալիս նույնիսկ չմիացնել էլ հեռուստացույցը: Ավելի լավ է գիրք կարդացեք, թեկուզ հենց նույն  «Песнь Льда и Пламени» սերիայի գրքերը, հաստատ չեք փոշմանի:

Մեկնաբանություններ
  1. Aniասում է՝

    Телевидение имеет огромное образовательное значение. Оно учит вас, когда вы молоды.Оно учит как: убивать, грабить, расхищать, стрелять, отравлять, и, в общем, как вырасти в преступника или бандита Дикого Запада ко времени окончания школы. (Джордж Микеш) — հայկական հեռուստատեսության կարճ նկարագիրը:

    Like

  2. Gohar Ghalachyanասում է՝

    Հոդվածը նոր կարդացի, բայց ասեմ, որ մի ուրիշ սարսափի մեջ ես եմ հայտնվել:
    Մի 4 ամիս մոտավորապես ես հեռուստացույց չէի նայում; Ու մի օր մեկի տանը պիտի մնային, ու իրենք էլ ընտանիքիով սերիալամոլ էին ու ես համարյա թե կաթվածի շեմին էի: Ձեզ շատ լավ եմ հասկանում:

    Like

Թողնել մեկնաբանություն