Սկսվեց․․․

Չէ, հեղափոխությունը չէ, վերջին տասնամյակի գլխավոր ֆարսի վերջին ակկորդը: Երեկ օպերայոտ ման էի գալիս ու տեսա ազատության հրապարակում կատարվող կատակերգությունը: Միանգամից հիշողությանս մեջ արթնացան 2008 թվականի ձմռան պատկերները, երբ մարդկանց բազմությունը միչև Թումանյան ու Սայաթ Նովա էր հասնում: Երեկ այդպես չէր, երեկ նույնիսկ Թումանյանի արձանին դուզգյուլի չեր հասնում, բայց ինչպես Լևոնամանիան սկսել, հիշում ե՞ք:

Հիշում եմ, 2007 թվականի աշունն էր, ծառյում էի Ղարաբաղում ու մի քանի ամսից պետքա տուն գայի արդեն, երբ լուրերով տեսանք, որ Լևոնը ռեինկառնացիայա ապրել ու իր թեկնածություննա առաջադրել նախագահական աթոռի պայքարում: Ճիշտն ասած, այդ պահին բոլոր համածառայակիցներս էլ մի հատ լաաաավ հայհաոյանքի տարափ տեղացրին Լևոնի հասցեին, որովհետև բոլորս էլ հանդիսանում էինք մութ տարիները հիշող սերունդի ներկայացուցիչ, ու բոլորն էլ համոզված էին, որ ԼՏՊն խայտառակ ֆիասկո կկրի․․․

Անցավ մի քանի ամիս ու ես բարով-խերով վերադարձա տուն ու ի զարմանս ինձ հայտնաբերեցի, որ խիստ թերագնահատել էի ԼՏՊի պոտենցյալը և գերագնահատել էի մեր ժողովրդի քաղաքականապես գիտակից լինելու աստիճանը: Լևոնի վարկանիշը աճում էր երկրաչափական պրոգրեսսիայով, ընդ որում ոչ միայն ավագ սերունդի մոտ, այլ նաև երիտասարդության լայն շարտերում: Նույնիսկ ծնողներս էին հակված նրան ընտրելու ընտրույթուններին, իսկ ես ինձ զգում էի ոնց որ երեխան՝ Անդերսենի մերկ թագավորի մասին հեքիաթում:

Ինձ համար անհասկանալի էր, ոնց են մարդիկ այդքան հեշտ մոռացել 90ականների բառդակը, հացի հերթերը, հոսանքազրկությունը, կրակոցները, թալանված երկիրն ու բռնաբարված կրթական համակարգը, բայց դե հիմա մարդիկ հավատում էին, շատերն էլ պարզապես այլընտրանք էին տեսնում էլ ավելի վատ ղեկավարների փոխարեն: Ասեմ, որ ես էլ ի վերջո չքվեարկեցի Սերժի օգտին, բայց ոչ էլ Լևոնի, պարզապես դիտավորյալ այնպես արեցի, որ քվեաթերթիկս անվավեր լինի․․․

Թե ինչ եղավ բոլորս էլ հիշում ենք, էլ չպատմեմ հայոց տարեգրությունը վերջին տարիների՝ անկապ հանրահավաքներով, տուֆտա երթերով, անիմաստ վերջնագրերով ու անսպառ խոստումներով: Ուղղակի ուզում եմ ներկայացնեմ այն, թե ինչ եմ ես հիմա տեսնում լևոնամանիայի հետևում ու կողքին:

Իրականում, խորապես համոզված եմ, որ այսպես կոչված «Երկխոսությունից» հետո, ՀԱԿ-ը պայամանավորվեց իր հասանելիք մանդատների թվաքանակի վերաբերյալ, հիմա էլ սկսելա նախընտրական ձևականությունները, մթոմ տեսեք-տեսեք, մենք դեռ էլի ընդդիմություն ենք: Այ թե ովքեր են հավատում ու աջակցում ԼՏՊին հիմա, ավելի հետաքրքիրա:

Ես պայմանականորեն կբաժանեի նրանց չորս խմբի՝ ուղղակի ակնկալիքներ ունեցող մերձավոր շրջապատ և դրանց բարեկամություն, խորապես հիասթափված ու լևոնապաշտ աղանդավորներ դարձած խեղճուկրակ մարդիկ, մարդիկ, ում գործերը լավ են եղել Լևոնի ժամանակ, իսկ Քոչարյանա-Սարգսյանական էտապում վատացել են, մեկ էլ, ինչպես ընկերս նկարագրեց, էքսցենտրիկ հեղափոխականներ, որոնք խորապես վստահ են, որ ընդհանուր սիստեմը պետք է փոխվի, ոչ թե իշխանությունը, իսկ իրենց գաղափարները կարող են պարարտ հող գտնել մենակ քիչ թե շատ ընդդիմություն ներկայացնող լևոնական ճամբարում:

Ուֆ աման էէէ, իրոք հոգնել եմ էս մեր խեղկատակային քաղաքական կյանքից, տեսնենք ինչ կլինի մոտակա շաբաթներին:

Մեկնաբանություններ
  1. Astghikասում է՝

    lsek, inchkan kareli e nuyn himarutujny krknel??? VOCH VOk chi moracel 90akannery, xosky chi gnum Levonin berelu masin, xosky gnume ayn masin, vor zhoghovurdy yntri nran, um uzume, ayl voch te zhoghovrdi vra brnanan u stipelov, keghcelov, kasharkov, terrorov, aylandak u cinik yntrutyunner anckacnen u dnen nran, um harmar e…menk el hognel enk zer primitivizmic…..chishtn asac….himar, cinik u animast hodvacnerov hegegelu tegy, porzek layn mtacel, u mi ban el duk arek, “patriotner”….

    Like

    • antiliberastասում է՝

      Աստղիկ ջան, նախ շնորհակալություն Ձեր կարծիքով կիսվելու համար:Ճ Ամոթ չլինի հարցնել, իսկ ում Է՞ ուզում ժողովուրդը: Երկու ձեռքով համաձայն եմ Ձեր այն պնդման հետ, որ zhoghovurdy yntri nran, um uzume, ayl voch te zhoghovrdi vra brnanan u stipelov, keghcelov, kasharkov, terrorov, aylandak u cinik yntrutyunner anckacnen u dnen nran, um harmar e, բայց պրիմիտիվիզմի մասով հեչ համաձայն չեմ, ըստ իս պրիմիտիվիզմը անիմաստ հավաքներ ու ավելի անիմաստ երթեր կազմակերպելնա, նամանավանդ, որ դրանք արդեն ակնհայտ ձևական բնույթ են կրում: Ինչ վերաբերումա իմ նեղ մտածելուն՝ ինչ ասեմ, Աստված էսքանա տվել, իսկ պատրիոտության մասով համենայն դեպս դուք չէ, որ ինձ պետք է նկատողություն անել, ես գոնե սահման եմ պահել, իսկ դուք ոնց հասկացա՝ Ազատության հրապարակի վրա 1 քառակուսի մետր:Ճ

      Like

  2. Astghikասում է՝

    inchkan karoganum em, aydkan em pahum. u asem dzez,aysor Hraparak pahely voch pakas karevor e…u dzer cinizmy, mek karakusi metri veraberyal, irok cavali e….Gone porzum em mi ban poxel…isk kareli e DZEZ harcnel, inch ek arajarkum? ayn, inch arajarkum e psevdopatriotneri 90 tokosy (moya xata s krayu mtacelakerpov)? tognenk ayspes ha? HARMARVENK, inchpes misht arel enk, ha? aysinkn, duk konkret goh ek amen inchic, hamarum ek, vor Hayastany parzapes artakarg vichakum e…(yst H1i, ha yerevi, da ek lsum)…Sargsyanic el den ban chka, chi el karogh linel..yete aydpes ek mtacum, karcikner kiseln isk avelord e..yete aydpes CHEK mtacum, uremn chem haskanum, inch ek uzum? el inch anenk? nstenk spasenk? vor Serzhikic heto ga Roberty, yev heto eli Serzhiky, yev aydpes sharunak?….heto Roberi tgha Sedraky, ha yerevi?…u yes hamozvac em, vor shat shatery, kasen ..ee inch anenk…meka ban chenk karoganum poxel..u cavalin hehc da e, poxanak PORZEN GONE, miayn xosum en…isk patriotizmi masin knerek, karog em asel ayn inch cankanum em, u chisht em hamarum, yes hamarum em vor ays pahin, yerb mardik IROK porzum en inch vor ban poxel irenc kyankum, ayd cinizmy antegin e, u ayo, voch patriot. karog ek hamazaynvel, kam voch, da zer subyektiv karcikn e. bayc yes karog em asel ayn, inch mtacum em..:)) te demokrat yerkir chenk?….pahooo..hima kparzvi vor che, pastoren….:D

    Like

    • antiliberastասում է՝

      ինձ հատկապես դուրա գալիս, թե ոնց եք դուք հարց տալիս ու դուք էլ պատասխանում:ՃՃՃ ինձ կներեք, մի երկու բանի էլ ես կպատասխանեմ:Ճ վերջից գանք, երևի․
      1. Իսկ ով է՞ ասել, որ պատրիոտիզմի մենաշնորհը մենակ Լևոնակններին է: Նենց կայֆա Ձեր էդ լոգիկան, որ դուք սիրում եք հայրենիքը, իսկ ով Ձեր համախոհը չի՝ արդեն առնվազն ազգի դավաճանա:
      2. Կարող եք արտահայտվել ինչքան ուզում եք, համենայն դեպս իմ բլոգում, ի վերջո բլոգի իմաստն էլ կայանում է հենց դրանում՝ սուբյեկտիվ կարծիքների բախում, այդ իսկ պատճառով, ես ամենասկզբում շնորհակալություն Ձեզ հայտնեցի:
      3. Ինչով եմ ես փորձում փոխե՞լ: Թեկուզ հենց անձնական օրինակովս, որովհետև վստահ եմ, որ ի տարբերություն Ձեր պատկերացման, Ազատության հրապարակում թատերականացված ներկայացումների մասնակցելու այլընտրանքը անտարբերությունը չէ: Թեկուզ տվյալ բլոգի առկայությունը ու կոնտենտը արդեն իսկ իմ ուվերի չափովց ներդրում է ինչ որ դրական փոփոխության համար:
      4. Ի սեր Աստծո, դուրս եկեք ծայրահեղականությունից, ես Հ1 առհասարակ չեմ նայում, քաղաքական որևե կուսակցության անդամ չեմ հանդիսանում, ոնց չեմ սիրում, Լևոնին, տենց էլ չեմ սիրում Քոչարյանին կամ Սարգսյանին, որովհետև իրենք միևնույն սիստեմի տրամաբանական արդյունքներ են:

      Like

  3. Astghikասում է՝

    :))))))) haskaca dzez…)) hajoghutyunner em maghtum dzer blogin,yev dzez anzamb; yerb inch vor ban poxek, yes kasem dzez BRAVO, vstah eghek ! 🙂
    hargankners….yev nyunpes shnorhakalutyun ays hetakrkir meknabanutyan hamar 🙂

    Like

  4. Astghikասում է՝

    :DDDD anpatchar!! uremn irar kasenk bravo 🙂

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s