Կորած սերունդ

Posted: Հոկտեմբերի 1, 2011 in Uncategorized
Պիտակներ՝ , , , ,

Մեծերից մեկն ասել էր, որ Աստված ոչ անի` ծնվել փոփոխությունների դարաշրջանում: Կյանքը ցույց է տալիս այս պնդման ակտուալությունն ու իրականությունը, նամանավանդ մեր խեղճ հայ ազգի օրինակով: Փոփոխությունների հարվածի տակ առաջինը ընկավ մեր ծնողների սերունդը, որ պետք է դառնար Սովետական Միության ոսկե սերունդն ու լուսավոր ապագայի կերտողը, այնինչ հայտնվեց խորը հիասթափության ու չիրականացած հույսերի անծայրածիր անապատում: Ինչ վերբերում է մեզ` 80-ական, 90-ական թվականների ծնվածներիս, ապա մեր վիճակը ավելի բարդ է, որովհետև նախորդ սերունդը գոնե ուներ որոշակի բացարձակ իդեալներ, լուսավոր ապագայի ունիվերսալ տեսություն, իսկ մենք դրանից էլ զրկվեցինք: Եկեք վերլուծենք ու համեմատականներ անցկացնենք:

Մեր ծնողներից շատերի համար լուսավոր երազանք էր իրոք սոցիալիստական հասարակարգ ստեղծելը, որտեղ կգերիշխեին մարդասիրության, արդարության ու լուսավորության գաղափարները ու ամենևին կարևոր չէր, որ Լենին պապին մեռել էր, իսկ Մարքսի մորուքը էդքան էլ դուրեկան չէր, կարևոր չէր, որ տվյալ պահին այդ լուսավոր սոցիալիստական համակարգը դեռ հեռու էր կայացումից, բայց մարդիկ անկեղծորեն հավատում էին ու գնում էին դեպի այդ ապագան… մինչև որ գլուխները չլցրեցին անկախության ու ծովից ծով Հայաստան վերականգնելու մասին խաբկանքներով:

Դա մեր ծնողները, իսկ մենք նույնիսկ դրանից ենք զրկված, որովհետև միջին ստատիստիկական իմ հասակակիցը մաքսիմում երազում է իր տեղը գտնել մեր` ծաղրանկար ու կիսագաղութ հանդիսացող հասարակարգում, կամ էլ իր բախտը փնտրել օտար ափերում: Նույն Լենին պապիկին պետք է փոխարիներ մեր դարավոր կրոնը, որը սակայն ևս ձախողվեց, այլապես մենք այսօր չէինք ունենա տասնյակ հազարավոր աղանդավորներ ու հարյուր հազարավոր ագնոստիկատիպ մարդկանց բազմություններ:

Հիրավի, ինչ իդեալների մասին է խոսքը, եթե շատ-շատերի համար մարդկային իդեալ  է հանդիսանում նույն օրենքով գողը կամ հղպացած օլիգարխը, ինչ իդեալների մասին կարելի է խոսել, եթե մեր աչքի առաջ մահանում է ավանդական ընտանիքի ինստիտուտը: Ով տեղյակ չէ, իմացեք, որ մեր սերունդի ներկայացուցիչների միջև կնքված ամուսնությունների գրեթե 40 տոկոսը փլուզվում է արդեն մեկ տարի հետո: Ինչ իդեալների մասին է խոսքը, երբ մենք այսօր նույնիսկ չունենք ազգային ինչ որ գաղափարախոսություն, որը կարող էր միավորել մեր առանց այն էլ բզկտված ազգին:

Իրականում սա է մեր ամենաօրհասական վտանգը, քանի որ եթե մենք չգտնենք հոգևոր վերածննդի ինչ որ միջոց, մենք պարզապես կդդարենք գոյություն ունենալ որպես ժողովուրդ, դրա համար ուղղակի ևս մի կորած սերունդ կպահանջվի` մեր երեխաներինը…

Մեկնաբանություններ
  1. Haytikoասում է՝

    Շնորհավոր պապիկ-տատիկները օրը կարճ ասա Կոստ ջան
    http://armpalmistry.wordpress.com/2011/10/01/live-long-old-people/

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s