Արուաբանություն կամ теория о самцах

Posted: Սեպտեմբերի 28, 2011 in Uncategorized
Պիտակներ՝ , , , ,

Տղամարդու խոսքը՝ խոսքա,  ուստի Ձեզ եմ ներկայացնում մեր սեռի տիպաբանական վերլուծությունը:՚ Հաշվի առնելով «Իգաբանություն» գրառման տակ հնչած կարծիքները, ուղղակի ուզում եմ տեղեկացնել, որ բերված տիպերով մեր սեռը չի սահմանափակվում, պարզապես ես գրում եմ ինձ պրոբլեմատիկ կամ զավեշտալի թվացողների մասին, այնպես որ, պետք չէ զարմանալ Ձեզ կամ Ձեր ծանոթին այս ցուցակում չգտնելով: Դե սկսեցինք:

1. Հոմոս-քյառթիկոս — թեև ամենատարածված, բայց ամենարագ տեմպերով կործանվող տիպն է սա: Իր տարածման ծայրահեղ աստիճանին հասել է Լեևոնազոյ և Ռոբերտազոյ ժամանակաշրջաններում: Այս տեսակին բնորոշ է բավականին միահամուռ ճաշակի զգացողություն թե արվեստի, թե նորաձևության ասպարեզում: Սրանց պոպուլյացիան հիմնականում սփռված է «Բիսեդկա» կամ «Քուչա» մերձարևադարձային գոտիներում: Ֆաունայի ներկայացուցիչներից վերցրել են թռչունների թուխս նստելու սովորությունը՝ պարզապես դա անում են բորդյուրների և ծովի մակարդակից 20սմ-ից բարձր գտնվող այլ ելուստների վրա, ինչը սակայն չի նպաստում ձևերի ինկուբացիոն շրջանին: Որդեգրել են նաև Հոմո սապիենս տիպի նախնիներ Հոմո Էռեկտուսի, Ավստրոլոպիտեկի և Նեանդարտալյան մարդու համար տիպիկ՝ ձեռագործ գործիքներ ստեղծելու և օգտագործելու խասյաթը, պարզապես եթե առաջինների մոտ այդ գործիքները տարատեսակ էին, սրանց մոտ մեկն է՝ թզբեխը: Սեքսուալ նախասիրությունները ունեն բավականին լայն սպեկտր, նրանք երազում են հոմո-նյութապաշտիկոսների մասին, ատում են հոմո-գիտունիկոսներին և հոմո-ֆեմինիստիկուսներին, սովորաբար հաջողության են հասնում հոմո-օրդինարիկուսների հետ, սակայն ընդհանուր առմամբ պատրաստ են կենակցելցանկացած շարժվող կենդանի արարածի հետ:

2. Հոմո-պոռճիկուս — քսանմեկերորդ դարը առանձնահատուկ էր ոչ միայն գիտա-տեխնիկական պրոգրեսսի տեսանկյունից, այլև տիպային էվոլյուցիայի, որովհետև նախկինում հոմո-քյառթիկուսների խմբին պատկանող սուբյեկտները կասկածելի զարգացում ապրեցին և մի նոր ենթատիպ ձևավորեցին: Այս ենթատպը հրաժարվեց ասկետիկ ապրելակերպից, պաշտոնավոր ու հարուստ պապաների շնորհիվ Բեսեդկեքից տեղափոխվեց թանկարժեք մեքենաներ, թզբեղխը փոխարինեց թանկարժեք զարդերով ու հեռախոսներով, ու սկսեց հագնվել ավելի ճչացող ու հիմնականաում ավելի անճաշակ: Տվյալ Ենթատիպին բնորոշ է լեզվական աղավաղումները, նրանց հեշտությամբ կարելի է առանձնացնել բազմությունից նույնիսկ լուսավորության բացակայության պայմաններուերում՝ բարձր ու լկտի ծիծաղով, ինչպես նաև «ախպեեեեեեեերս» և «հոոոոոորս արև» հաճախ կրկնվող արտահայտություններով: Սեքսուալ նախասիրությունների տեսակետից միապաղաղ են, գերադասում են միայն հոմո-նյութապաշտիկոսներին, սակայն, իրենք որպես կանոն տառապում են նարցիսսիզմով, ուստի իրականում նրանք մետրոսեքսուալ են:

3. Հոմո-գլամուռիկոս — նախկինում այս ենթատիպը պատկունում եր մի ընդհանուր ենթախմբի, որի հավաքական անվանումը Ջակի-Ջուկի էր: Այժմ պրոգրեսսը տարանջատել է այդ ենթախումբը միմյանցից առանձին զարգացող մի քանի ճյուղերի՝ հոմո գլամուռիկոս, հոմո էմոյիկոս, հոմո պիդռոս, և այլն: Հոմո գլամուռիկոսները շատ նման են հոմո նյութապաշտիկոսներին, ընդ որում թե արտաքնապես, թե հոգեբես: Մեր պապերը իրենց ղզողլան կանվանեին, քանի որ սրանց մոտ տարածված են կանացի նախասիություններ, կանացի շարժուձև: Ի պատիվ իրենց, պետք է նշեմ, որ ի տարբերություն վերոնշյալ երկու ենթատիպերի, սրանք գոնե լսում են քիչ թե շատ ճաշակով երաժշտություն և մեեեեեկ-մեկ գիրք են կարդում: Սեքսուալ նախասիրություններից ամենաառանցքայինը շոփինգն ու փարթիներն են:Ճ

Սրանով առայժմ սահմանափակեմ տիպաբանությունս, թե չէ Դարվինը դագաղի մեջ արդեն հոլի պես ֆռռումա, եթե ունեք լրացուցիչ առաջարկներ կամ մտքեր, պատրաստ եմ քննարկել:

Մեկնաբանություններ
  1. Margaritaասում է՝

    + 111 :DDDD

    Like

  2. Ավա Քոչարյանասում է՝

    Հիմա Դուք Ձեզ էս տիպերից ո՞րին եք դասում 🙂

    Like

  3. Margaritaասում է՝

    ahaa ba voonc :DDD chnayac mez el vor pnovum eir eli haves er u cacixelii :DDD

    Like

  4. Narek-Pասում է՝

    kareli er eli tip er avelacnel (chem uzum yes tiperin anunner tam u bnutagrem) vortev nenc chi eli vor txeq@ es 3 tesak en linum ! yes indz srancic voch meki mej chem tesnum liovin, karam mi poqrik ban im het hamadrem bayc @ndhanur che, pakas er!

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s