Իգաբանություն կամ теория о самках

Posted: Սեպտեմբերի 27, 2011 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , ,

Միանգամից, քանի սումոչկա, մանիկյուռ, բջջային հեռախոս ու ձեռքի տակ հայտնված բաները չեք սկսել շպրտել համակարգչի էկրանի վրա, ուզում եմ պաշտոնապես հայտարարեմ, որ սույն գրառումը բոլոր իգական սեռի ներկայացուցիչների մասին չէ: Հնարավոր է մի քիչ գռեհիկ է հնչում վերնագիրը, բայց դե համաձայնվեք, կնաբանությունն էլ մի քիչ սնդոսափայել՝ մեր լեզվով ասած գլամուռնի հնչերանգ ունի:

Երբեք չեմ եղել կինատյաց, ես նույնիսկ կասեի ընդհակառակը, բայց դե կնամոլ էլ չեմ եղել․․․ ինչ որայա, ասածս էնա, որ տածածս մեծ սիրուց ու հարգանքից ելնելով շարադրում եմ այս քննադատական գրառումը, որը ինչ որ տեղ նաև փորձ է կոտրելու այն արմատացած աղջկական կարծրատիպը, թե իբր հայ տղաները կենդանակերպ արուներ են, իսկ հայ աղջիկները՝ սուրբ արարածներ:

Տղեք ջան, եթե լրացումներ ունենաք, մեկնաբանաությունների տեսքով գրեք, աղջիկներ ջան, դուք էլ նայեք ձեր սեռին հակառակ սեռի աչքերով: Ուրեմն, ես կներկայացնեմ ձեզ էգերի մի քանի ենթատիպ, որոնք լայն տարածում ունեն հայկական լեռնաշխառհում:

1. Հոմո-նյութապաշտիկոս — սա թերևս ամենալայն տարածում ունեցող իգական տիպն է մեր երկրում: Այս ենթատիպի պոպուլացիան հիմնականում կենտրոնացած է քաղաքային գոտում, չնայած որ իր հիմքում ունի խորը գավառական արմատներ: Սրանց մոտ կյանքի հաջողվածությունը և առհասարակ իմաստը արտահայտվում է նյութական հաշվարկներով: Օրինակ՝ սույները կարող են մի ամիս կիսասոված մնալ, մենակ թե իրանց սումոչկան անպայման հայտնի բրենդից լինի ու ոչ ֆալշ: Տղաների ընտրության հարցում ևս գործում են խիստ նյութական չափանիշներ՝ տղայի վարած մեքենան, բռնած հեռախոսը, մարմնի քառակուսի սանտիմետրին հասնող թանկարժեք մետաղներից զարդերի գրամմաժը: Նմանների մտահորիզոնը և հետաքրքրությունների ոլորտը սահամանփակվում է նյութականի մասին ունեցած գիտելիքներով:
2. Հոմո-կոմպլեքսավորված-օրդինարիկոս — սրանքա վելի քան համեստ արտաքին տվյալների տեր ունեցող սուբյեկտներ են, որոնք հաճախ խիստո կոմլեքսավորված են իրենց արտաքին ինչ որ թերությունից՝ լինի դա ավելորդ քաշ, ծուռտիկ վերջույթներ կամ որևէ այլ դեֆֆեկտ: Իրենց բարդույթի պատճառով, ողջ կյանքում ձգտում են դառնալ կամ նմանվել հոմո-նյութապաշտիկոսներին, բայց այդպես էլ չեն կարողանում հասնել նույնիսկ դրան: Այս ենթատիպին հատկապես բնորոշ է իրենց շուրջ ստեղծել սուրբ արարածի լեգենդ, հատկապես եթե խոսքը գնում է արական սեռի հետ շփումներին: Այն դաժան իրականությունը, որ իրենց վրա շատ ուշադրություն չեն դարձնում իրենց արտաքինի պատճառով, նրանք ներկայացնում են որպես հետևանք իրենց անթերի պահվածքի և խորը բարոյական արժանիքների:

3. Հոմո-ֆեմինիստիկոս — այս տիպը լեսբիականությանը անմիջապես նախորդող հոգեվիճակն է որդեգրել: Խիստ ագրեսսիվ և ծայրահեղական են, հատկապես այդքան ատելի և միևնույն ժամանակ բաղձալի արական սեռի նկատմամբ: Որպես կանոն, սրա հիմքում ընկած են լինում երկու դրդապատճառ՝ անբավարարվածություն հակառակ սեռից՝ թե սեքսուալ, թե հոգեկան, և նախկինում տղամարդու կողմից կրած ինչ որ խորը վիրավորանք: Սրանք ամեն կերպ փորձումն են ընդգծել իրենց առավելությունը հակառակ սեռի հանդեպ, իսկ բոլոր անհաջողությունները վերագրում են ստոր արական սեռին կամ դրանց կողմից ստեղծած պայմաններին:

4. Հոմո-գիտունիկոս — տղաները սույն ենթատիպի ներկայացուցիչներին անվանում են «կտցրած» կամ «յանը տարած» ոչ այնքան գիտական տերմիններով: Սրանց մեջ միահյուսված են այդպես էլ չդադարած հոգեկան դեռահասական ճգնաժամը, թերարժեքության բարդույթը և նորից այդ չարաբաստիկ անբավարարվածությունը: Սրանք ատում են կամ առհամարում են վերոնշյալ երեք տիպերին, իսկ երբեմն նաև ամբողջ մարդկությանը: Ունենում են միայնակության մշտական ու սուր զացողություն, ոոր փորձում են լրացնել գրքերով, երաժշտությամբ կամ ինչ որ այլ վերացական արժեքներով: Կյանքի որոշակի փուլում, նրանց թվում է, որ իրենք խիստ մտավոր զարգացած սուբյեկտներ են, որոնք նաև ունեն մի այլ կարգի թույն, բայց էկսցենտրիկ ճաշակ, բայց իրենց այս հիմար աշխարհը չի հասկանում:

Ժող ջան, որպեսզի արդար լինեմ, խոսք եմ տալիս նաև տղաների մասին գրել շուտով, իսկ հիմա պատրաստ եմ լսելու թուք ու մուր, ինչպես նաև գովասանքի խոսքեր:Ճ

Մեկնաբանություններ
  1. Ավա Քոչարյանասում է՝

    Հետաքրքիր էր: Համաձայն եմ Ձեր մտքերի հետ: Սկզբում նշել էիք, որ սույն գրառումը բոլոր իգական սեռի ներկայացուցիչների մասին չէ: Եթե հարցին նայենք տիպաբանական տեսանկյունից, պետք է, չէ՞ մեկ այլ տիպ էլ լինի, որի մեջ մտնեն այն իգական սեռի ներկայացուցիչները, ում էս ամենը չէր վերաբերում 🙂
    Հ.Գ. Վերջին մասի արդարացիությունը դուրս եկավ:

    Like

    • antiliberastասում է՝

      էլի ուրիշ տիպեր կան, ինչպես խառը, այնպես էլ շատ յուրահատուկ:Ճ բայց դե բոլորն էլ մի ինչ որ պահ վերածվում են այս կամ այնբ տիպին, հետո էլի վերադառնում ստանդարտ աշծարհայացքին: Նապոլեոնը ընդհանրապես մի հատ խորը ու հակասական միտքա արտահայտել ժամանակին․ «Բոլոր կանայք անբարոյական արարածներ են, բացի մորիցս ու քրոջիցս:»:ՃՃՃ

      Like

      • Ավա Քոչարյանասում է՝

        Փաստորեն բոլոր էն իգական սեռի ներկայացուցիչները, ում Ձեր գրառումը չէր վերաբերում, հարում են ստանդարտ աշխարհայացքի՞ն: Կարելի նրանց տիպն էլ առանձնացնել ու մանրամասնել նրանց հատկանիշները 🙂 Ինձ թվում է՝ բոլոր տղամարդիկ Նապոլեոնի պես են մտածում, ստացվում է աշխարհի բոլոր կանայք որևէ տղամարդու մայր կամ քույր են, հետևաբար «անբարոյական արարածներ» չեն:
        Կանանց աշխարհայացքի ու դրա ընտրությունից կախված տիպերի մասին կարելի գիտություն ստեղծել: Դե էդպես տղամարդկանց համար հեշտ կլինի ընտրություն կատարելը :Ճ

        Like

    • antiliberastասում է՝

      Ստանդարտ աշխարհայացք չկա, կա այս կամ այն մարդուն կամ մարդկանց խմբին հասկանալի ու ընդունելի աշխարհայացք:Ճ Քանի որ տվյալ դեպքում իմ անձնական ու խիստ սուբյեկտիվ չափանիշներով է գնում դատողությունը, ապա կարող եմ ԻՆՁ համար ստանդարտ ու ընդունելի տիպը բնութագրեմ:Ճ ինչ վերաբերումա կանացի աշխարհայացքի մասին գիտություն ստեղծելուն, կարծում եմ դրա կարիքը չկա, որովհետև երկու բառով վերջակետա դրվում ցանկացած նկրտման այդ ուղղությամբ՝ կանացի տրամաբանություն:ՃՃՃ

      Like

      • Ավա Քոչարյանասում է՝

        Մի՛ թերագնահատեք կանացի տրամաբանությունն ու հետևաբար նաև աշխարհայացքը :Ճ

        Like

    • antiliberastասում է՝

      Աստված մի արասցե:ՃՃՃ կանացի տրամաբանությունը ոչ թ թերագնահատում եմ, այլ արձանագրում եմ, որ այն չի կարող դառնալ գիտություն, քանի որ չի ենթարկվում ոչ մի առողջ տրամաբանության, ուստի և պատճառահետևանքային վերլուծության:ՃՃՃ

      Like

      • Ավա Քոչարյանասում է՝

        Հիմա իմ պարզ, առողջ տրամաբանությամբ կին-տղամարդ կարծիքների բախումն ու պայքարը անընդհատ կշարունակվի. ամեն մեկն իրենն է պնդում ու երբեք չի ընդունում մյուսի ասածները 🙂

        Like

      • antiliberastասում է՝

        de asenq ete xelamit pastark lini, karoxa ev yndunem:)))

        Like

      • Ավա Քոչարյանասում է՝

        Էդ հակամարտությունը դարերի պատմություն ունի. ոչ մի կողմի փաստարկը խելամիտ չի մյուսի համար:

        Like

    • antiliberastասում է՝

      դե էդ մոմենտն էլ կա:ՃՃՃ

      Like

  2. Haytikoասում է՝

    Հոմո-Էմոյիկոս..սրանց մասին էլ մի բան գրի

    Like

  3. Maria K.ասում է՝

    Կոստյա, դու ամե՞ն օր ես անտիլիբեՌԱՍՏվում այս իգական սեռի/ֆեմինիզմի առաջացրած խնդիրներին: Այս ինչ ակտուալ թեմա է: :DDD Շատ հետաքրքիր ոճ է ձևավորվում մոտդ: Ի նկատի ունեմ տիպաբանությունը:

    Like

    • antiliberastասում է՝

      դե բզբզում ենք էլի:ՃՃՃ չէի ասի, որ ամեն օր եմ կոնկրետ էս թեմային անդրադառնում, առհասարակ գրում եմ այն ժամանակ երբ գրելու բան եմ ունենում ու հիմնականում ինձ համար ակտուալ թեմաների շուրջ:ՃՃՃ

      Like

  4. Vardushասում է՝

    Tuyl er hargelis, amenakarevor taratesakneri masin vochinch chkar nshvac, erevum e ,vor shpman pordzd axqatik e, primitiv er

    Like

  5. Arshak Papazyanասում է՝

    Dzec, Kost’, karevore qo style@ paheles! )

    Like

  6. Arpiասում է՝

    hamozvac em, vor hima es grarumy kardacox bolor igakan seri nerkayacucichnery iranc veragrecin en verjin — chgrvac xmbin ))))))))

    Like

  7. Arpiասում է՝

    bayc de ov vor vat karciq a artahaytum, uremn es xmberic voreve meky iran a veragrel ))))))

    Like

  8. Anna Minasyanասում է՝

    գնալով էս բլոգն ինձ դուրա գալիս, լիքը կռվելու ըըըըը բանավիճելու թեմա, պլյուս իմ ճաշակով: Անցնեմ այս գրառմանը` ինչպես գիտենք մաքուր տիպեր չկան, ասենք մաքուր սանգվինիկ կամ խոլերիկ, հիմա քո ասածներից էլ դժվար մաքուրները լինեն, չնայած էտ առաջին տիպի վրա կասկածում եմ:
    Ընդհանրապես մարդկանց դասակարգելու, այն էլ սենց բնութագրելու համար կամ պիտի շատ լավ ճանաչես, ուսումնասիրես ու աշխատես, կամ ընդհանրապես գաղափար չունենաս: Հակված եմ երկրորդին, բնավ ոչ այն պատճառով որ ինձ չգտա դրանց մեջ, այլ այն որ ի սկզբանե դասակարգելու միտքը դուր չեկավ: Ինչո՞ւ, որովհետև ես գոնե ինձ անկրկնելի եմ համարում: Այո, կարող եք ասել մեծամոլական զառանցանքներ ու տենց, բայց դրանից ինձ մոտ բան չի փոխվի` չափից շատ եմ ինձ սիրում: Ինչն էլ խորհուրդ կտայի մնացած աղջիկներին, սիրեք Ձեզ ու տղաներին` նրանք այնքան լավն են:ՃՃՃ

    Like

    • antiliberastասում է՝

      ինձ էլ դուրա գալիս, որ բլոգումս սենց լավ քոմմենթողա հայտնվել, ես էլ եմ քյալլա տալու գիժ: Հիմա պո տեմե, բնականաբար ոչ մի մաքուր տիպի մասին չի, առհասարակ, իմ գրածները պայմանական տիպեր են ու ավելի շատ հումորային-կծողական բնույթի: Ես էլ ահավոր սիրում եմ ինձ ու ինչքան էլ տխուրա, բայց մեկա համակերպվել եմ են մտքի հետ, որ մեկա ինչ որ չափանիշներով ենթակա եմ դասակարգման, ասենք ընտրածս մասնագիտության տեսակետից, ես արդեն իսկ միակը չեմ, ինձ նման հազարավոր ու միլլիոնավոր ապագա հոգեբաններ կան, բայց դա չի էլ նշանակում որ բոլորս նույնն ենք: Բնականաբար միշտ էլ մարդը մնումա անհատականություն ու մատնահետքի պես` անկրկնելի, բայց դա չի նշանակում որ նրանց չի կարելի համադրել, համեմատել ու դասակարգել:Ճ

      Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s