Մաքուր հայերենը որնա՞

Posted: Սեպտեմբերի 27, 2011 in Uncategorized
Պիտակներ՝ ,

Հիշում եմ ուրեմն, 2004 թիվն էր, ես՝ նորաթուխ ուսանողս, առաջին անգամ եկել էի Հայոց Լեզվի համալսարանական դասին: Այդ դասին ես թերևս ավելի շատ բան սովորեցի Հայոց լեզվի մասին, քան մինչ այդ ու դրանից հետո: Բանն այն է, որ ես ինձ համար բացահայտեցի, որ գրական հայերենի գրեթե ութսուն տոկոսը ունի ոչ հայկական ծագում՝ ուրարտական, պարսկական, ասորական, հունական, լատինական, արաբական, թյուրքական և այլն:

Անցան տարիներ, շատ բաներ փոխվեցին, շատ բաներ չփոխվեցին: Այս անգամ ուզում եմ խոսել իմ նյարդային համակարգի վրա մի այլ կարգի ազդող Հայոց լեզի հալալ-զուլալ մաքրության համար անողորմ պայքար մղող անձանց, ավելի ճիշտ նրանց դիրքորոշումների մասին:
Այ մարդ, ասա տեղով արդեն անեկդոտ եք դառել թեր մակարոնախմորակլորածակերով, տնքարաններով, հատակապատակատափարանքային փայտերով ու կրկնակտիկներով, հերիք չեղա՞վ բռնաբարեք մեր գիտակցությունը: Արդեն տեղով հայակական ալիքներով կինո նայել չի լինում, որովհետև հատկապես արտասահմանյան ֆիլմերը հայերեն թարգմանելուց հետո դառնում են կատարյալ ապուշություն, հիմա էլ անցել են համացանցին ու առհասարակ կենդանի լեզվին:

Ինչքան ես գիտեմ, Աբովյանը համարվում է մոդերն Հայոց լեզվի հիմնադիր, որովհետև սկսեց գրել աշխարհաբառ ու դուք իրեն մեծարում եք դրա համար: Հիմա մենքել ենք աշխարհաբար ուզում խոսանք կամ չխոսանք, ինչու ե՞ք անընդհատ փորձում ըստ ձեր հայեցողության դա հարմարեցնել: Տեսեք-տեսեք սապոգ չպետքա ասել, այլ երկարաճիտք կոշիկ, իսկ ինչու՞: Որովհետև սապոգ բառը հայերեն չի՞: Էհ սարքեք, կամ թողեք որ ինքն իրեն դառնա, ոնց որ ժամանակին դարձել են բառարմատների 80 տոկոսը: Անձամբ ինձ համար ավելի գերադասելի է ինձ համար հասկանալի ծագումով ռուսերեն բառեր ու բառարմատներ օգտագործել, քան «վտիտ» հայերենով ինչ որ ախմախ բառեր, որոնք ուսումնասիրելուց թուրքական կամ արաբական մոտիվների ես բախվում:

Մեկնաբանություններ
  1. Aniասում է՝

    Համաձաաաաայն եմ!!!!Հիմա մեր հասարակություն մեջ քո նշած խմբի մարդիկ արդեն ծայրահեղության են հասցնում ”մաքուր հայերենով” խոսելը:

    Like

  2. Aniասում է՝

    Կոստյա ջան ու ես շատ դեպքերում նկատել եմ, որ մարդիկ մի տեսակ ”ծաղրանքով” են չափից դուրս գրական խոսում, շատ դեպքերում էլ դա անում են տարբերվելու ու իրանց շատ հարուստ բառապաշարը ցուցադրելու համար: P.S. ճիշտն ասած մի քիչ զբաղված եմ, դրա համար չեմ բացում, որ բացեմ, ուզում եմ հասցնեմ նորմալ գրեմ….:)

    Like

  3. Haytikoասում է՝

    Ապեր ամենաբոց բառը
    “Դդխկիկ” բառն է…ինչ ա նշանակում հիշում եք?

    Like

  4. sonyaketroասում է՝

    Կոստյա, քեզ հետ մի քիչ համաձայն չեմ: Ես հիմա կգրեմ համարյա մաքուր ու ոչ շատ վերմաբարձ հայերենով, ուղղակի որպեսզի քեզ համար պարզ լինի, որ կարելի է խոսել գրական ու չլինել ծիծաղելի: Հարցն այստեղ այն է, Կոստյա, որ ցանկացած հայ, ով իրեն համարում է քիչ թե շատ կիրթ ու զարգացած, գրական հայերենով խոսել ՊԵՏՔ Է/ՊԱՐՏԱՎՈՐ Է իմանալ: Իհարկե, սապոգ կարելի է ասել, սակայն եթե դու խոսում ես առօրյա խոսակցական լեզվով, իսկ պաշտոնական փաստաթղթի մեջ դժվար թե գրես` սապոգի սպառումը ունի սուր ընդգծված սեզոնայնություն: Հարցն այն է, Կոստյա, որ շատ մարդիկ չեն կարողանում չասեմ մաքուր գրական, այլ գոնե գրական լեզվով խոսել: Ու դա այն պատճառով, որ քեզ նման մի քանի հոգի ասում են` ոնց ճիշտ ես գտնում այդպես էլ խոսիր: Ես, իհարկե, քեզ չեմ քննադատում գրական հայերենով չգրելու ու ստորին լեզվաշերտերից բառեր օգտագործելու համար, սակայն կքննադատեմ, եթե պատասխան մեկնաբանությունը գրական հայերենով չգրես:

    Like

    • antiliberastասում է՝

      Սոնյա ջան, չնայած որ երբեք չեմ փորձել խորացնել գրական հայերենիս իմացությունը, ութ տարեկանից հետո չեմ կարդում հայերեն գրականություն, չեմ նայում հայկական ալիքներ, բայց կարծում եմ գոնե այս մեկանաբանությունում կկարողանա չհիասթափեցնել քո ակնկալիքները:ՃՃՃ
      Դու երևի մի քիչ սխալ հասկացար իմ գրառման բուն նպատակը: Ես չեմ ասում «Եկեք ապականենք հայերենը», ես չեմ ասում, որ ով «ա»-րով չի խոսում, ձևերա թափում, ու առավել ևս, ես չեմ ասում, որ եկեք պաշտոնական փաստաթղթերում գրենք սապոգատիպ բառեր: Ես ուղղակի արտահայտվում եմ դեմ այն մարդկանց, ովքեր գրական հայերենը դարձնում եմ գերնպատակ, որը պետք է ոչ միայն պահպանվի ցանկացած մակարդակի վրա, այլև ամպայման այլընտրանք չունենա:

      Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s