Տանը մնացածների սերունդ

Posted: Սեպտեմբերի 26, 2011 in Uncategorized
Պիտակներ՝ , , , ,

Վերջերս իմացա, որ իմ դասարանցի աղջիկներից մեկը ամունացելա: Ասենք ոչ մի զարմանալի ու արտառոծ բան չկա զուտ երևույթի մեջ՝ ծանոթացրել են, 2 ամսից նշանվել են, հետո էլ ամուսնացել են: Ինչ լավա չէ՞, ոնց որ շամպովոչնի ստանոկ լինի, ոչ միայն ամուսնությունը, այլ ողջ կյանքը․ ծնվել, դպրոց, համալսարան, ՚«լավ ամուսին», ամուսնություն: Ոչ մեկին, այդ թվում նաև ամուսնացողներին առանձնապես չի հետաքրքրում սերը, կարևորը վաղորոք ներբեռնված կյանքի սցենարնա:
Իրական պատկերը շատ ավելի տխուրա, նամանավանդ աղջիկների համար: Իմ դասարանցու բախտը դեռ բերելա, որ լինելով բավականին միջին մտավոր ունակությունների և արտաքին տվյալների տեղ մարդ կարողացել է դասավորել, եթե չասեմ կյանքը, ապա պլանները: Զավեշտալի փաստը կայանում է նրանում, որ կա մի տենդենց իմ հասակակիցների շրջանում՝ հենց ամենացանկալի հարսանացուները դեռ ազաբ են, իսկ միջին ու ավելի ցածր տվյալների տերերը ավելի գործունյա են գտնում: Վերլուծենք սրա պատճառներն ու հետևանքները:
Հեծանիվ հայտնագործած չեմ լինի, երբ ասեմ որ հայերս՝ թե իգական, թե արական սեռի, խիստ նյութապաշտ ու թիթիզ զիզիբիզներ ունենք որպես կանոն: Ընդ որում, որքան ավելի բարետես է աղջիկը, այնքան ավելի հավանաան է նրա մոտ պահանջկոտությունից գոռոզություն տանող սահմանի աղավաղումը: Այսօր ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ այնպիսի տպավորություն է, որ սաղ Հայաստանը լցվածա արքայադստրերով, Անջելինա Ջոլիներով ու ընդհանրապես հուրի փերիներով, որոնք շրջապատված են հիմնականում գավառամիտ ու ճորտակերպ արուներով, որոնց ստվար բազմության պատճառով չեն երևում սպիտակ ջպերով արքայազնները:

Ախպոր պես էլի Կլեոպատրաներ ջան, իջեք ձեր էմպիրեյներից ու մի հատ նայեք օբյեկտիվ վիճակագրությանը: Մեր սերունդը մեր ազգային ճգնաժամի վառ պատկերն է: Դուք գոնե գիտակցում ե՞ք, որ մի հինգ-տասը  տարի հետո, ամեն չամուսնացած ձեր հասակակից տղամարդուն վիճակագրապես հասենլու է 2-3 չամուսնացած Կլեոպատրա, իսկ քանի որ մենք միտոզով չենք բազմանում, կլոնավորման պրակտիկա էլ չկա, արդեն տսանհինգ տարի հետո դուք կհամալրեք տանը մնացածների լեգիոնի շարքերը, իսկ պատճառը կլինի ոչ թե այն, որ դուք լավը չէիք, այլ այն, որ դուք Ձեզ եսիմ ում տեղն էին դրել:

Միտքս դեռ անավարտա, էս գրառումում մի քանի լուրջ խնդիրներ եմ արծարծել, որ դեռ լրացուցիչ քննարկման կարիք ունեն, այնպես որ ընդունեք սա որպես նախաբան՝ դեմգրաֆիա-հոգեբանական քլնգման:

Մեկնաբանություններ
  1. Margaritaասում է՝

    shat zaveshtalines greeel :DD havess ekaaav :DDDDDD bac ete aveli lurj iroq mer vichak@ bavakanun bardaa,,,shater@ arajnain ushadrurtyun en darcnum HIMAR banerin,, isk amenakarevor@ toxum en erkrord planum!!! kam el te che henc tesnum em arden mec en tariqov,,vaxeum en tun@ mnaan u um het patahi amusnanum eem!!!!!

    Like

  2. Aniասում է՝

    Կոստյա ջան ”երկար լռությունից” հետո շատ հետաքրքիր թեմայով վերադարձար 🙂 ուրեմն ես ուզում եմ անդրադառնամ աղջիկների իրենց արքայադուստր համարելու պատճառներին: Իմ կարծիքով դրանց արմատները մի քիչ ավելի խորն են, ընտանիքներում աղջիկներին դեռ մանկությունից վերաբերվում են որպես արքայադուստրերի, հատկապես հայրերը: Նրանց համար իրենց աղջիկները ամենագեղեցիկն են, ամենա-ամենան…մի կողմից դա շատ ճիշտ է, քանի որ երեխայի մոտ չի լինում թերարժեքության բարդույթ, նա իրեն գեղեցիկ(եթե անգամ դա այդպես չէ) և ամենալավին արժանի է համարում, և մեծանալով այդ գիտակցությամբ, ավելի մեծ տարիքում չի կարողանում համակերպվել իրականության հետ: Ամբողջ կյանքում սպասում է, որ իրեն վերաբերվեն որպես արքայադստեր….տարիների հետ դա դառնում է ինքնասիրահարվածություն, նա սեփական անձի մասին շատ բարձր կարծիք է ունենում և բոլորից էլ նույնն է փորձում պահանջել:Նրանք մոռանում են, որ ”Лучше страдать комплексом неполноценности чем манией величия”…..

    Like

    • antiliberastասում է՝

      Անի ջան, կներես, բայց ո՞ր մի երկրում նորմալ հայրը իր աղջկան տենց չի վերաբերվում: Չգիտես խի հենց հայ աղջիկներն են իրանց եսիմ ինչ տեղ դնում ու էլի եմ կրկնում, ցավն էնա, որ հետևանքները դեռ մի քանի տարուց կերևան, բայց ուշ կլինի:

      Like

  3. Haytikoասում է՝

    Կոստ ջան,իսկ ինձ թվում ա էտ տղեքից ա գալիս,որ մի մեծ շան տեղ են դնում տենց աղջիկներին ու հետևներից վազում են օնանիզմով տառապող ստրուկների նման…Մեզանից ա գալիս Կոստ ջան,մենք էլ ենք մատերիալիստ,աղջիկն էլ ուզում ա որ իրեն նկատեն,դրա համար ամեն տեսակ խաբկանքների ա դիմում հայտնվելու համար մեր ուշադրության կիզակենտրոնում:
    Օրինակ,եթե աղջիկը գիտի որ դեմքից սիրուն չի,կարճ յուբկայա հագնում,որ ոտերին նայենք..
    Կամ եթե գիտի ,որ մեց սեԽի նստամկան ունի,համապատասխան կիպ շորնա հագնում,որ տղեքը գնահատեն բնությունից նրան տրված ընԾան..
    Ով էլ Կլեոպատրայի նման շուստրի չի,իր ՆեֆերԾԻԾԻներն ա ցուցադրում….

    Like

  4. Haytikoասում է՝

    Я хам и пошляк друг мой,но истина дороже….

    Like

  5. raptorասում է՝

    100% hamadzayn em………
    100%anoc chshmartutyun………

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s