Ուսխորհուրդների քլնգում

Posted: Սեպտեմբերի 17, 2011 in Uncategorized
Պիտակներ՝ , ,

Չգիտեմ ով` ոնց, բայց իմ նեռվերին մի այլ կարգի սկսել են ազդել մեր ուսխորհուրդները ու ասեմ թե ինչու: Դրանք վերածվել են տարբեր կուսակցությունների, ավելի ճիշտ երկու կուսակցությունների, անհամ կարիկատուռայի, իսկ մթնոլորտը ոնց որ ԽՍՀՄ Կենտրոնական Կոմիտեի պլենումի նիստից բերած լինեն:
Առհասարակ, ուսխորհրդի նախագահի կամ իրա զամի հանդիպելուց անհնարա մեկից-մեկ չհասկանալ, որ տեսածդ մարդը հենց ուսխորհրդի դեմքերիցա ու հաստատ ոչ թե նրա համար, որ շատ խելացի տեսք ունի, այլ պարզապես նրանք միշտ սրտի մոտ փակցված կրում են բարգավաճականի կամ հանրապետականի կրծքանշանը: 

Ես էսքան չէի վրդովվի, եթե հարցը մենակ կրծքանշանը լիներ, բայց հարցն էնա, որ ուսխորհուրդներում էսօր մասսայական պորտաբուծությունա տիրում: Կարելիա արձանագրել, որ դրանց գործառույթները դեկանատների հետ մուսի-պուսիներ անելնա, տարին մի քանի անգամ ինչ որ շաբլոն երթ կազմակերպելը տոնական օրերին, մեկ էլ, բա ոոոոոոնց, ամառը Բազեի ուղեգրեր կպցնելնա: Ու վերջ…
Տխուրա ժողովուրդ, շատ տխուր: Հարկ է հիշեցնել, որ ուսխորհուրդները ոչ թե բարգավաճի կամ հանրապետականի երիտթևերի ֆիլիալն են, ոչ էլ տռամպլինն են հետագա կարիեռայի համար: Բառը լսեք, Ուս(անողական)խորհուրդ: Եթե գործառույթը էսքանից հետո էլ պարզ չի, թաքուն հուշեմ, որ դուք ներկայացնում եք ամբողջ ուսանողությունը, ոչ թե ինչ որ քաղաքական ուժ, դուք պետք է փորձեք պաշտպանել ուսանողության շահերը, ոչ թե փիառ անեք ինչ որ քաղաքական ուժի համար, դուք պետք է հսկեք, որ կոռուպցիոն ռիսկերը քչանան, ոչ թե միջնորդ դառնաք կոռուպցիոն գործարքներում:

Նորմալ երկրներում ուսխորհուրդներն անգամ հեղափոխություններ են անում, իսկ մեր մոտ` ընդամենը Մինի-ՄԻ-ություն:

Մեկնաբանություններ
  1. Aram Antinyanասում է՝

    Մինի_մի-ն լավ էր ասված, խելքս գնում ա էտ պեռսոնաժների համար:

    Like

  2. Գրիգոր Երիցյանասում է՝

    Դաժան, բայց իրականությունն է:

    Like

  3. Արտաշասում է՝

    Ամեն ինչը շատ տեղին ա ասված ու ամենադիպուկ բնութագիրն եր, որ ուսխորուրդների մասին լսել եյ վաբշե:ՃՃ
    Հ.Գ. են մուսի-պուսիների պահը վերջն եր :ՃՃՃՃՃ

    Like

  4. sonyaketroասում է՝

    Կոստ էս թեմայով ես էլ էի գրել, բայց քանի որ շատ ապաշնորհ գտնվեցի ու զլացա խմբագրել, այդպես էլ մեր բլոգում չհայտնվեց այն… ուզում եմ ասել՝ ասել ես այն ինչ ես կցանկանայի ասել + մեկ հավելում՝ ուսխորհրուդների լոզունգն է պաշտպանել ուսանողների իրավունքները, բայց որ մի ուսխորհուրդն է գոնե մի անգամ ուսանողի իրավունք պաշտպանել: Իրանց մոտ պաշտպանելը գիտես որն ա՝ ուսխորհուրդի նախագահի հետ մի հատ չստացված ուսանողի համար մտնում դասախոսին խնդրվում են ինչ-որ բան անվանում են ուսանողի իրավունքների պաշտպանություն… բառդակ կակոյե տը…

    Like

  5. Haytikoասում է՝

    Մի տարի մտա ես համալսարանի ՈՒԽ,հետո ջոգեցի ստեղ լռիվ ախպերության սկզբունքա,ոչմեկ չի եկել ինչ-որ բան ման կազմակերպելու համար,սաղ ինչ-որ շահի կամ ստատուսի համար են եկել ,աճ-լյա
    -Տեսեք,տեսեք ես ՈՒԽից եմ….

    Like

  6. mananaասում է՝

    Տիկ, տենց ես երկու տարի իրանց շարքերից էի: Ուժաաս, ընտեղ անարխիա ա լրիվ: Փակ ու լճացած համակարգ,..
    Վերջին հերոսություսն որ արել եմ, ԵՊՀ Ուխ մշակույթի հանձնաժողովի անունից ռոք համերգ կազմակերպելն էր, էն էր ռեկտորի կաբինետի վերևը: Հետո խելոք դուրր էկա ընտեղից, սիրտս չդիմացավ :DDDD
    Ահավոր ա, չմտնեք ուսխորհուրդներ, կամ էլ եթե մտնեք, մտեք էն ռոմանտիկ մտքով, որ դուք մի բան կփոխեք այնտեղ!!!!!

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s