Մեծամասնության կանոններ, փոքրամասնության իրավունքներ

Posted: Սեպտեմբերի 15, 2011 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , ,

2004 թվականին սովորում էի ԱՄՆ ավագ դպրոցներից մեկում: Պարտադիր առարկաներից մեկը Ամերիյան Կառավարում առարկան էր, հենց որի ժամանակ էլ առաջին անգամ ծանոթացա այս ձևակերպմանը: Ես հարցրեցի իմ ուսուցչին, ինչպես նա կնկարակգրի ժողովրդավարական արդյունավետ համակարգը, իսկ նա առանց երկար մտածելու ասաց․ «Մեծամասնության կանոններ, փոքրամասնության իրավունքներ»: Զգում ե՞ք չէ, ընդամենը չորս բառով ինչ խորը միտք է արտահայտվում: Ասեմ, որ սկզբում շատ տպավորված էի այս ձեևակերպմամբ, բայց աստիճանաբար սկսեցի նկատել որոշ անհամապատսխանություններ իրական իրավիճակի հետ: 

Այնուամենայնիվ, եկեք անդրադառնանք մեր երկրին ու տեսնենք թե ինչքնով է կիրառելի այս բանաձևը մեզ համար հիմա, և ինչքանով կիրառելի կլինի այն ասենք մի տասը տարի հետո: Նախ, մի քիչ խորանանք այս ձևակերպման պրակտիկ իմաստի մեջ: Չգիտեմ ով ոնց, բայց ես այն ընկալում եմ հետևյալ կերպ․ հասարակության մեծամասնություն կազմող մասը սահմանում է որոշակի կոդեքս, կանոնների համակարգ՝ ելնելով տվյալ հասարակությանը բնորոշ մենթալիտետային, պատմամշակությին, բարոյական և այլ առանձնահատկություններից և այսպիսով ձևավորում է որոշակի բարոյա-հոգեբանական սահմանադրություն, հասրարակական նորմերի ամբողջություն, որին քիչ թե շատ պետք է համապատասխանեն տվյալ հասարակության անդամները: Միևնույն ժամանակ, հաշվի են առնվում հասարակության մեջ փոքրամասնություն կազմող տարրերի իրավունքները, և քանի դեռ այդ իրավունքը չի բախվում ուղղակի կերպով մեծամասնության կանոնների հետ, դրանք պահպանվում և պաշտպանվում են:

Սա իդեալական տարբերակն է, սակայն վերլուծելով մեր իրականությունը ես տեսնում եմ գրեթե հակառակ պատկեր, երբ կամ ակնհայտորեն կամ մասամբ գործում է «Փոքրամասնությունների կանոններ, մեծամասնության անիրավություն»: Լինելով մոնոէթնիկ երկիր, մենք բարեբախտաբար չունենք ազգամիջյան լարվածության խնդիրներ, ինչպես ասենք դա տեսնում ենք ռուսաստանում, կամ ռասսայական խնդիրներ, որոնք առկա են նույն ԱՄՆում, սակայն վերջին տարիների ընթացքում որոշակի ուժերի աջակցությամբ մեզ մոտ աստիճանաբար գլուխ են բարձրացնում ու հզորանում են այնպիսի երևույթներ ինչպեսիք են համասեռամոլությունը, աղանդավորությունը մեկ էլ դրանցից որակապես չտարբերվող ֆեմինիզմը:

Ընդ որում, տարեցտարի համասեռամոլների ու աղադավորների էքսպանսիան կրում է ավելի ագրեսսիվ բնույթ և ես լուրջ մտավախություններ ունեմ, որ եթե այսպես շարունակվի, վաղ թե ուշ մեր հասարակությունում կհասունանա մի այնպիսի առճակատում, որը կստեղծի պայթյունավտանգ իրավիճակ ողջ երկրի համար: Պատճառը նրանում է, որ հետևողականորեն կիրառելով երկակաի չափանիշներ, ուժգին փիառ և արտասահմանյան աջակցություն այս ուժերը քայլ առ քայլ մոտենում են դոմինանտ ուժ դառնալու իրենց գերնպատակին:

Սովորաբար, եթե ես այսպիսի միտք եմ արտահայտում սեռական ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների, կամ դրանց մոլի պաշտպանների մոտ, ինձ միանգամից մեղադրում են ծայրահեղականության, հոմոֆոբիայի, ֆանատիկոսության և այլ բաների մեջ: Հարգելիներս, եթե ես ասում եմ, որ արվամոլին համարում եմ այլասեռված և առհասարակ ծանր մեղք եմ դա համարում, դա չի նշանակում, որ ես կոչ եմ անում վառել նրան: Իմ դիրքորոշումը կայանում է նրանում, որ ինչ ուզում է թող անի, բայց թող անի իմ աչքից հեռու և իր ապրելակերպը չքարոզի, քանի որ դա արդեն դառնում է մեր հետերոսեքսուալ մեծամասնության բարոյական նորմերին հակասող քայլ, սահմանված հասրակական նորմերի ոտնահարում:

Նմանների սիրելի փաստարկը կայանում է նրանում, որ մեկի ազատությունը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշինը: Երկու ձեռքով համաձայն եմ, ուղղակի դուք չեք ուզում հասկանալ, որ երբ Եհովայի վկան օգտվելով իր «ազատությունից» թակում է իմ դուռը, նա արդեն հայտնվում է իմ և իր ազատության սահմանագծից այն կողմ: Երբ հայրը իր մանկահասակ երեխայի հետ զբոսնելիս տեսնում է իրար լպստող երկու տղամարդու, դա խախտում է նրա և նրա երեխայի ազատությունը:

Այ հենց սրանում են կայանում երկակի ստանդարտները: Եթե ես հիմա բռնեմ ու Փինք Արմենիայի ֆեյսբուքյան խմբի պատին գրեմ որ ամոթ է, խայտառակում եք մեզ, ես միանգամից կկոչվեմ հոմոֆոբ, այնինչ Կյանքի Խոսքից մեկը եթե հայտարարի, որ մեր եկեղեցին է աղանդ, ապա նա միանգամից գովերգվում է, որպես ազատամիտ: Տրամաբանական հարց է առաջանում, ինչու՞: Չէ՞ որ ես եմ մեծամասնության ներկայացուցիչը, ինչու պետք է իմ բարոյական նորմերը ու իրավունքները ստորադասվեն փոքրամասնության իրավունքներին:

Սա իրոք մեծ վտանգ է ներկայացնում, որովհետև երբ բնակչության գնալով աճող թիվ իրեն ակնհայտորեն ոտնահարված է զգում ու տեսնում է, որ պաշտպանության փոխարեն, ստանում է լավագույն դեպքում անտարբերություն, անխուսափլիորեն առաջ են գալիս ծայրահեղական էլեմենտներ, որոնք արդեն իրենց մեթոդներով են լուծում հարցը: Մենք սա ե՞նք ուզում:

Մեկնաբանություններ
  1. Aniասում է՝

    Կոստյա ջան իրոք շատ հավանեցի: Շատ լուրջ հարց ես բարձրաձայնել:

    Like

  2. Haytikoասում է՝

    Ապեր,ինձ թվում ա մեր մոտ մի օր կառաջանան ծայրահեղական տարրեր,որովհետև հասարակության բարոյա-իրավական նորմերի այլասերումը վաղ թե ուշ ներքին ուժերի առաջացման կբերեն:ներքին ուժեր,որոնք համակարգը կբերեն սկզբնական վիճակի:

    Like

  3. Վազգենասում է՝

    Քո, իմ ու մեր նմանների ձայնը խեղտվումա ամերիկաեվրոպական կեղտոտ Գրանտների տակ: Մեզնից վերև գտնվողները ժ/վարության մասին Էսքան ժամանակ մի հատ “թթու” բառ չեն ասել, որովհետև չգիտեն, որ էտ բառը կառավարման ռեժիմ լինելուց բացի երևույթա, մշակույթ, մտածողություն և ի վերջո ՏԵՍՈՒԹՅՈՒՆ:

    Like

    • antiliberastասում է՝

      մենակ գրանտերով լիներ էսքան դարդ չէի անի:Ճ ամեն դեպքում, հարցը ստեղ ոչ էնքան ինքը խնդիրնա, ինչքան էդ խնդրի լուծումը․․․ Ոնց ես կարծում, ի՞նչ կարելիա անել:

      Like

  4. Tigran Avagyanասում է՝

    Kostya feminismy karozum a kananc ev txamardkanc havasarutyun, voch avelin

    Like

  5. Վազգենասում է՝

    Վերցնել ժ/վարությունից այն, ինչն օգտակար է մեզ, այլ ոչ թե այն, ինչը պարտադրում են մյուսները` առանց հաշվի առնելու մեր` հայերիս քաղաքակրթությունը: Գոյություն ունեն ազգային շահեր և պետական շահեր…..սրանց տարբերության գիտակցումը մեր ղեկավարներին զերծ կպահի սխալ որոշումներ ընդունելուց:

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s