Իմ ազատությունը

Posted: Սեպտեմբերի 13, 2011 in Uncategorized

Շատ եմ լսում, թե ինչպես են մարդիկ փորձում սահամանել, թե ինչ է իրականում ազատությունը: Ինչ կարծիք ու բնորոշում ասես չես լսի` ոմանք այս բառը աստվածացնում են, մյուսները ժխտում են այն, երրորդներն էլ առհասարակ չեն մտածում դրա մասին: Ցավալի է, բայց փաստ է, որ շատերի համար ազտություն ասվածը առանձնապես չի տարբերվում ամենաթողությունից, ինչի արդյունքում մենք ականատես ենք լինում խեղաթյուրված մարդկային հոգեբանության բազմաթիվ դրսևորումների և բարոյական նորմերի անկումներին:
Այնուամենայնիվ, ինքս եմ փորձում հասկանալ ինչ է ինձ համար, այն ունիվերսալ իդեալը, որը այսօր ներկայացվում է, որպես ամենաթանկարժեք բանը մարդու կյանքում և որին ազատություն են կոչում: Փորձում եմ ձևակերպել վերջնական սահամանումը, որ կբավարարի ինձ ու չեմ կարողանում: Մի կողմից, ինձ համար ազատությունը այն է, հանուն որի մարդ արարծը` որպես գին, վճարեց Եդեմում բնակվելու իր իրավունքը, իսկ մյուս կողմից դա իմ ամբողջ կյանքն է, իմ բոլոր արարքները, իմ բոլոր մտքերը: Ազատությունը ընտրության հնարավորությունն է, քանի որ մենք սկսեցինք տարբերել բարին չարից:

Թվում է թե ինչ մի դժվար բան է, մարդը միշտ էլ պետք է ընտրի բարին, բայց արի ու տես որ գործնականում դա այդպես չէ, մարդիկ գնալով ավելի շատ են հակվում ընտրելու չարը` դրդված կարճաժամկետ բարիքներ ստանալու ակնկալիքներից: Սա տենդենց է, մի տենդենց, որը ցունամիի նման ողողում է մարդ տեսակին, որովհետև մարդ տեսակը նույնիսկ մոռացել է, թե ինչ անսահման թանկ գին է վճարել այդ ազատության համար, մոռացել է, որ այո, մենք ազատ ենք ընտրություն անելիս, բայց ցանկացած ընտրություն իր հետ բերում է հետևանքներ, որոնց համար պատասխանատու է առաջին հերթին այդ ընտրություն անողը:

Մենք մոռացել ենք պատասխանատվության մասին, պատասխանատվության ոչ սեփական սիրասուն անձի ու էգոյի հանդեպ, պատասխանատվության ոչ մեր բաեկեցիկ ու երջանիկ կյանքի համար, այլ մարդ կոչվելու իրավունքին տիրապետելուց բխող պատասխանատվության մասին: Ինչ ազատության մասին է խոսքը, եթե մենք ստրուկ ենք դառնում մեր նյութական պահանջմունքերի, Էգոյի, փառասիրության ձեռքերում: Ինչ ազատություն կարող է լինել, եթե մենք այսօր հանուն մեր ընտրության կարող ենք ճզմել ու ստորացնել մեր մերձավորին: Ինչ ազատություն մի աշխարհում , որտեղ պաշտանմունքի առարկաների է վերծվել հարստությունը, փառքը, ուժը, իշխանությունը:

Ես չեմ կորցրել իմ պատասխանատվության զգացումը, ես գիտակցում եմ, որ ազատ լինելը չի ենթադրում ամենաթողություն ու ստորություն, նույնիս ամենաբարի նպատակների քողի ներոք: Ես գիտեմ որ դժվար է լինելու ազատ լինելը, ես գիտեմ, որ շատ գայթակղությունների եմ բախվելու, բայց ես չեմ հանձնվելու, որովհետև իմ ազատությունն իմ պատասխանատվությունն է, իմ ազատությունն իմ մերձավորի ուրախությունն է, իմ ազատությունը իմ բանականությունն է, իմ ազատությունը դու ես:

Մեկնաբանություններ
  1. Aniասում է՝

    Ես կարծում եմ, որ եթե յուրաքանչյուր մարդ գիտակցի, որ իր ազատությունը ավարտվում է, կամ գոնե սահմափակվում է այնտեղ, որտեղ սկսվում են ուրիշի իրավունքները, ապա ազատության տակ չենք հասկանա ամենաթողություն, ստորություն, սանձարձակություն….

    Like

  2. antiliberastասում է՝

    իսկ եթե քո ազատությունը բախվում է մի սանձարձակի իրավունքներին? չնայած, եթե ասել քեզ յորաքանչյուրը գիտակցի դա, ապա ինչպես Տեր Համբարձումը նոր ասեց հետս զրուցելիս, կլինի ԱՆսանձարձակության մթնոլորտ ու էլ ԵԹԵներ էլ չեն լինի:Ճ

    Like

  3. Margaritaասում է՝

    Cavoq hima shater@ chen haskanum te inch e nshanakum linel AZAT,,shateri hamar da asocacvum e LKTIUTYAN hett,,mardkanc viravoreluu ev storacnelunhet!!
    ay ur er te nerkayis eritasardutyan meeeec mas@ eqz pes mtacer Kostya jan 😀

    Like

  4. antiliberastասում է՝

    de glux goval chlini, bajc shans ka vo gone 1 hogu hamar etalon darnam, ed jaman eli kimanam izur chi es sax

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s