Աստծո գառ էլ չէ, Աստծո ոչխար

Posted: Սեպտեմբերի 10, 2011 in Հասարակություն, Աղանդներ, Լիբեռաստներ
Պիտակներ՝ , ,

Հերթական անգամ թափառելով մեր առցանց մեդիաներում, բախվեցի Կյանքի Խոսքի տարածած հաղորդագրությանը.

«Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու հաղորդագրությունը


Վայ քոռանամ ես, какое вопиющее недоразумение! Պատկերատստավլյաետե, Կյանքի Խոսքը, պարզվում է աղանդ չէ, որովհետև հարյուր հազար հետևորդ ունի Հայաստանում, մասնակցել է ինչ որ գագաթնաժողովների ու իրանց ախպերության հետ, Կաթողիկեից հետո երկրորդ տեղն են զբաղեցնում աշխարհում, ոնց որ Դիլիջանի ծորակներից հոսացող ջուրը:
 

Եկեղեցական էթիկայի տեսանկյունից «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու համարանընդունելի է որեւէ քրիստոնեական եկեղեցու շինության բակում կամ դրա անմիջական հարեւանությամբ կրոնական բնույթի հավաքների ու արարողությունների անցկացումը:

Տեսեք էէէէ, ինչ կոռռեկտ ու էթիկապես անթերի են մեր հերոսները, բայց չգիտես ինչու, Հայ Առաքելական Եկեղեցու անունից բուկլետներ բաժանելը ԵՊՀի բակում նորմալ երևույթ են համարում: Ես աստվածաբան չեմ, բայց ինչքան գիտեմ, աղանդների առանցքային առանձնահատկություններից մեկն էլ կայանում է նրանում, որ իրենք հաճախ հանդես են գալիս հիմանական եկեղեցական ճյուղերի անունից և մատուցում են խեղաթյուրված տեղեկատվություն: Ուղղեք ինձ եթե ես սխալվում եմ:

Հայտնում ենք ի գիտություն, որ «Կյանքի Խոսք» եկեղեցին մաս է կազմում Հայ Ավետարանական ընտանիքի եկեղեցիների համագործակցության, որը միավորում է շուրջ 100 հազար մեր համաքաղաքացիների:

Ժեշտակուռ տրամաբանությունա, ինչ խոսք: Էհ, Մորմոններն էլ աշխարհում տասը միլլոնից շատ են, հիմա երևի իրանց էլ, ոչ մի պարագայում չպետքա աղանդ համարել: Հետաքրքիրա, ում կողմից են որոշվում գլխաքանակի այն քվոտաները, համաձայն որոնց աղանդը դադարում է աղանդ լինել:

Իրականում տխուրա ժողովուրդ ջան: Սրանք արդեն էնքան են իրանց կորցրել, որ եթե դեմները չառնենք, վաղը-մյուս օրը արդեն մենք ենք հետապնդվելու նրանց կողմից, որպես Առաքելական եկեղեցու հետևորդներ:

Մեկնաբանություններ
  1. Aniասում է՝

    Կոստյա ջան ճիշտն ասած մի քիչ ծանոթ չեմ այս աղանդավորական շարժմանը, առաջին անգամ սրա գործունեության մասին լսեցի ”Անժելա Սարգսյանի հերոսությունների” շրջանակում, երբ թերթերից մեկը գրել էր, որ նա այդ աղանդավորական շարժման հետևորդներից է և իրեն կյանքում հաջողությունների հասնել օգնել է դա: Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ նրանք Հայ առաքելական եկեղեցու անունից բուկլետներ են բաժանում և իրենց աղանդ չեն համարում, դա հենց աղանդի մեջ մարդկանց ներքաշելու ամենատարածված եղանակներից մեկն է:

    Like

  2. Margaritaասում է՝

    sranic heto es el zguysh klinem,,vorovhetev chey el lsel “Kyanqi Xosq” axandi masiinn!! amen depqum karcum em vor ays axandn el shat vtangavor e inchpes myus axandner@ !!!

    Like

  3. Margaritaասում է՝

    lav ee iskapeesss??? :O pastoren et kargi vtangavor een haaa?????? :O

    Like

  4. Margaritaասում է՝

    hmm daaa 😀 hetaqrqir baner es ha asuum 😀

    Like

  5. Haytikoասում է՝

    Ոնց են նադաել անում էտ աղանդավորական շարժումները,իսկականից եմ ասում,,հանգիստ ապրեք ձեր հավատով,ընգել են կրոնի հետևից ևսիմինչ հոսանքների:
    “Կրոնը հավատի սուռռոգատն է”
    Չեմ հիշում խոսքերի հեղինակին,բայց տեղին է:

    Like

  6. Narine Axajanyanասում է՝

    jishtn asac es kardaci dzer gracner@ u uzumem duq bacatreq mi hat te incha nshanakum <>bar@…et bari imast@ haskacoxner@ senc baner chein gri…bacatreq u nor kasem animasteq xosum te imastov?

    Like

  7. Արմենուհի Ղուկասյանասում է՝

    Ենթադրում եմ որ խոսքը «աղանդ» բառի մասին էր, որովհետեւ քննարկումը դրա հետ էր կապված. Ճիշտն ասած ինձ էլ է հետաքրքրում թե ըստ հեղինակի ի՞նչա նշանակում դա.

    Like

    • antiliberastասում է՝

      աղանդ բառը ըստ իս նշանակում է կրոնական կեղծ ուսմունք, որը որպես կանոն նմանակել է փորձում համաշխարհային կրոններից ինչ որ մեկին, կամ մի քանիսին՝ օգտագործելով դրանց վարդապետության առանձին մասեր և աքսեսուարներ, ադաթներ և սովորույթներ, սակայն միշտ աղավաղելով և ձևափոխելով դրանց խորհուրդն ու գաղափարը: Որպես կանոն աղանդավորական շարժումների գլխին կանգնած մարդիկ իրենց հայտարում են նորօրյա մարգարեներ, հետապնդում են շահադիտական նպատակներ և զբաղվում են ակտիվ հոգեվորսությամբ: Աղանդներ շատ կան, միայն քրիստոնեությանը նմանակող աղանդները հազարավորն են, որոնցից մեծագույնը Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցին է, որը նաև հայտնի, որպես մորմոնական շարժում, իսլամում ևս կան աղանդավորարական շարժումներ, որոնցից ամենահայտնին թերևս Ասսասինյան շարժումն է եղել, իսկ Հուդայականությունում ամենհայտնի աղանդը Կաբբալիզմն է․․․ ու սենց էլի:Ճ հուսով եմ սպառիչ պատասխան տվեցի:

      Like

  8. Vahram Yanikyanասում է՝

    Հերիք է էլի. Էս ա աղանդ, էն ա աղանդ; Ապրեք ու մի դատեք, որ չդատվեք: Ամեն մարդ ունի ընտրելու իրավունք: եթե մարդն ընտրել է կրոնական տվյալ ուղղությունը, և դա իր համար աղանդ չի, ուրեմն ոչ մեկ իրավունք չունի նրան դնելու նպատակով աղանդավոր ասել.: Չմոռանանք, որ մարդը ծնվում է ազատ: Նա ունի խղճի և հավատքի ազատություն, իսկ ձեր կողմից այսպես կոչված աղանդավորները մեր հասարակության մասն են կազմում: Այս ամենը տանում են ռասիզմի և քաղաքացիական պատերազմների: Ես ինքս առնչություն ունեցել եմ Կյանքի խոսքի հետ և պետք չի ինչ ոչ ուռճացրած բաներ ասել: Անիմաստ է: Վերջ ի վերջո մեր բարեկամներից հաստատ շատ մարդիկ կլինեն, որ հարում են այս կրոնական կազմակերպությանը, և այդ անընդհատ ասելով քննարկելով վեճի ու կռվի պատճառ են դառնում մարդկանց մեջ, քանդվում եմ մարդկային հարաբերությունները: Համենայնդեպս նրանք աշխատանք են տանում ալկոհոլիկների, նարկոմանների և շատ այլ կախվածությունների մեջ գտնվող մարդկանց հետ, որն, ընդ որում, Մայր եկեղեցու գործն է: Կարելի է լավ բաները տեսնել: Թե չե բոլորը կարող են դատել բոլորին: Բայց դա լավ բանի չի տանում: Անժելա Սարգսյանին էլ պետք չի լոզունգ սարքել ու ասել, որ բոլորն են այդպիսին: ինչպես ասում են : Այսքանը..

    Like

    • antiliberastասում է՝

      Նախ հարգելիս, շնորհակալություն ձեր հեղինակավոր կարծիքի համար:Ճ
      1. էն փաստը, թր ինչ որ մեկը ազատ է ընտրել իր նախընտրած հավատքը, պաշտամունքը, կրոնը և այլն, դեռ չի նշանակում, որ իր ընտրածը դադարում է աղանդ լինելուց: Իհարկե, ամեն ոք ազատ է հավատալ ամեն ինչ, այդ թվում նաև վեդռոյին կամ նույն Կյանքի Խոսքին, բայց եկեք մի ցինիկացեք ու հավասարության նշան մի դրեք դրանց ու ասենք Առաքելական Եկեղեցու ու առհասարակ քրիստոնեական կրոնի միջև:
      2. մարդը ծնվում է անօգնական, անգիտակից ու պատկերացում չունենալով ոչնչի մասին, նենց որ բերեք էդ լիբեռաստական ազատ ու անկոտրում խղչի մասին լոլոները նորածիններին չվերագրենք, լա՞վ: Ես ոչ մի տեղ կոչ չեմ արել վառել այլ հավատքի մարդկանց, նույնիսկ աղանդավորներին, իմ միակ մեսսիջը ենա, որ բոլա դրանց փիառ անել ու աղունիկներ սարքել:
      3. Մայր եկեղեցու գործը ամեևին էլ չի կայանում թմրամոլների փնտրտուքը ու նրանց ռեաբիլիտացիան, մինչև նույն թմրամոլը ինքը չդիմի այդ եկեղեցուն, իսկ ինչ վերաբերում է նրան, որ կյանքի խոսքը եսիմ օգնում է նրանց ու ազատում է այդ կախվածությունից, ասեմ, որ դա անելով, նա այդ մարդկանց գցում է այլ կաղվածության մեջ՝ աղանդավորական, որը դեռ պարզ չի ավելի լավ է թմրամոլությունից․ թե չէ:
      4. Անժելա Սարգսյանի մասին ես նույնիսկ խոսք չեմ ասել, չհասկացա ինչու նրան ակնարկեցիք:
      5. ինչքան փորձում եմ լավը տեսնել, մեկա նույն հաբռգած ու հղպացած աղանդներն եմ տեսնում, որոնք օրեցօր ավելի են լկտիանում, իսկ դրա դեմ պայքարելու խաղաղ ձևերից մեկն էլ հասարակական ուշադրությանը նման կարծիքներ հրամցնելնա:

      Հ․Գ․ եթե մտնելով Անտիլիբեռաստ կոչվող բլոգ դուք հույս ունեիք ուժեղ տպավորություն թողնել ժողովրդավարա-լիբեռաստական թեզիսներով, ես ուղղակի զարմանում եմ ձեր անհեռատեսության վրա:Ճ

      Like

  9. Vahram Yanikyanասում է՝

    Ժողովուրդ կներեք չակերտները չեն աշխատում :ՃՃ

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s