Ասք ուռա — պատրիոտների ու կիբեռ-ռեմբոների մասին

Posted: 9 Սեպտեմբերի, 2011 in Հասարակություն, Բանակ, Լիբեռաստներ

Սարերից այն կողմ, ամպերից էլ վեր, գործում եր հայկական համացանցը փառահաեղ: Ով ասես չկար ես մայլեքումը, էլ յուզեռներ սովորական, էլ սպամեռներ արտասովոր, էլ բլոգգեռներ խորհրդավոր: Բայց ասքը նրանց մասին չէ, այլ տեխնոլոգիական այպիսի միստիկ երևույթների մասին, ինչպիսիք են մեր թվայն դաշտում հայտնված ինչքան-ուժ-ունեմ-հայրենասեր եմ-վասն-ֆեյսբուքով դեմքերը, մեկ էլ օդնոյի-գռուպպաներում-բարոյապես-թուրքերին-ոչնչացնում եմ Ռեմբուլոները: Թեթևի մեջ անդրադառնամ սույների մարտավարա-տեխնիկական բնութագրերին ու առանձնահատկություններին:

Առաջինները բնակվում են մերձֆեյսբուքադարձային գոտիներում ու կարող են գոյատևել 256 մգբ/վրկ թրաֆֆիկի դեպքում: Սնվում են հիմնականում Վիլսոնյան քարտեզներով, Սևրի պայմանգրի մասին հիշատակումներով ու Նժդեհի նկարներով: Իրենց սրբազան պարտքն են համարում բոլոր անգիտակից հայերին հիշեցնել մեր պահանջատիրության իրավունքի մասին ու անտակտության ու ազգային դավաճանության դրսևորում են համարում ցանկացած ծպտոց՝ ընդդեմ իրենց դոգմաների:

Ռեմբուլոները ավելի ագրեսսիվ են և առցանց-վտանգավոր: Սնվում են Ռեմբուլո-այստեղ կարող է լինել Ձեր նկարըադրբեջանցիներով, Օդնոկլասսնիկի լինքերով ու զենք-զինամթերքի նկարներով: Սրանք ավելի կենսունակ են արտաքին միջավայրի պայմանների նկատմամբ, քանի որ կարողանում են գոյատևել նույնիսկ բջջային հեռախոսակապի ընձեռած համեստ թրաֆֆիկի պայմաններում: Առանցքային առանձնահատկություններից մեկը ռուսաց լեզվի աղավաղված իմացությունն է, իսկ անգլերենի իմացությունը, որպես կանոն, ի սպառ բացակայում է: Նրանք նաև ունեն առցանց-միտոզի միջոցով բազմանալու ունակություն: Մանավորապես, միևնույն Ռեմբուլոն կարող է ունենալ մի քանի պրոֆիլ, ընդ որում ոմանցով կարող է կիրառել կիբեռ-քամելեոն սուպեռ-պուպեռ ունակությունը՝ վերցենլով բադրջանական անուն: Այդ կերպ նրանք էլ ավելի են ուժեղացնում խուճապը  թշնամու առցանց ոլորտում:

Հիմա լրջանանք: Այ ձեր արևը կծեմ, բան ու գործ չունե՞ք: Էդքան ուզում եք հայրենիքին պիտանի լինեք, գնացեք բանակում ծառայեք, գնացեք գիտնական կամ դասատու դարձեք: Իմ նեռվերը խառնվումա իրար, երբ նման սույները հայտատրում են, որ նման կերպ իրենք ավելի շատ օգուտ են բերում Հայաստանին, քան կբերեին ծառայելով բանակում: Թարգեք էլի, հերիք չի հավայի ժամանակներդ եք կորցնում, մի բան էլ ձեռի հետ մեր իմիջն եք գցում՝ նմանվելով կիբեռ-ասկյար մեր հարևաններին:

Մեկնաբանություններ
  1. VGO Ter-Nakalyanասում է՝

    xzar xzar minchev verj… minchev dranc kyanqi verj :))))

    Like

  2. Haytikoասում է՝

    Հա էլի,,իսկակնից տեղին ասեցիր: Մեկել կտենաս հայերը խոսքի ԿավկաԶսկի ֆոռում-ոռումներում միատ սրբազան պատերազմներ են սկսում աԶեՌների դեմ,թե մատերով թե մատ-տուր-հետ-տուր բաներով: Միշտ հիշում են դպրոցում գրականությանս ուսուցչուհւ ասածները,որ իսկապես առավել քան տեղին են:
    Ստահակների վերջին սահմանը ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ է :

    Like

  3. Aram Antinyanասում է՝

    Naklayan, es iharke sovorutyun chunem mardkanc ancyaln iranc dem@ ndel, bayc ete hishoxutyuns chi davachanum vaxtin mi tenc rembo el du eir.

    Like

  4. VGO Ter-Nakalyanասում է՝

    xi du VAXTIN oyax el eir @lnum?? :)))

    Like

  5. Aram Antinyanասում է՝

    Aper sev fonov shat djvar a kardacvum, poxi, kam spitak dir kam inch vor bac guyn, bayc voch var. hognacnum a ahavor achqer@.

    Like

Թողնել մեկնաբանություն