Չենք լռելու, կամ հերթական Ֆեյսբուքյան մուտիլովկա

Posted: Սեպտեմբերի 8, 2011 in Հասարակություն, Բանակ, Լիբեռաստներ

Երեկվանից ֆեյսբուքը հեղեղված էր Չլռողների կողմից շիրա տված հակաբանակային լոզունգներով ու տրամադրություներով: Բոլոր առցանց լրատվականները իրենց սրբազան պարտքն էին համարում իրենց հեղինակային կարծիքը հայտնելը, կամ հետազոտություն անցկացնելու այս թեմայով: Եթե հակիրճ նկարագրեմ շրջանառվող վարկածը, ապա յութուբում ինչ որ վիդեո էր հայտնվել, սուբտիտրերով ու Շինդլերի Ցուցակի երաժշտությամբ, որտեղ մթոմ խելագարված մի զինվոր ցույցա տալիս, թե ինքը ինչ ուժեղա խելագարվել, որովհետև իրեն ուզեցել են բռնաբարել: Դեպքը հայտնի էր դարձել, երբ Չլռողների թեժ գծով նրանց էին զանգահարել տո լի տղայի ընկերները, տո լի նրա հարազատները:

Ինձ միանգամից կասկածելի թվաց այս տարբերակը ու առհասարակ Չլռողների իրական մոտիվացիան, այս թեման արծարծելու համար: Նախ, արդեն լսել էի, որ դրանք վերջերս ինչ որ ուժեղ քննարկումներ էին ծավալել կաթողիկոսի հրաժարականի վերաբերյալ, հետո էլ, վերջիվերջո, ես ծառայած տղա եմ ու լավ պատկերացոմ ունեմ, թե մեր բանակի լավ, թե վատ կողմերի մասին: Հասկանում եք, շատ թերություններ կարելիա գտնել մեր բանակում և սպայական կազմում, շատ բաներում կարելի է մեղադրել ու պատժել նրանց, բայց մի առանցքային նյուանս կա` մեզ մոտ, ի տարբերություն բադրջանցիների բանակի, սեռական բռնությունները խիստ հազվադեպ են, եթե չասեմ ի սպառ բացակայում են, որովհետև դա հարգված չի բանակում: Նման բռնություն կիրառած թե զինվորին, թե սպային ոչ միայն չեն հարգի, այլ պարզապես կսատկացնեն Լինչի կանոններով:

Մի խոսքով էսօր առավոտվանից չլռողների իվենթում պատերազմ էի սկսել դրանց դեմ, ու քանի գնում էր համոզվում էի դրանց ով լինելու մեջ: Ասեմ ավելին, գուգլով արված տարրական փնտրումը ի հայտ է բերում, թե ինչ կկեղծ և պատվիրովի է այս նախաձեռնությունը: Սկսեմ տրիվիալ փաստերից: Նախ, զինվորի խելագարության մասին խոսվում է որպես կայացած ու ապացուցված փաստ, այնինչ նման ախտորոշում դեռևս չկա, իսկ ամենակարևոր ու աչք ծակող փաստը կայանում է նրանում, որ հորջորջված Թեժ գծի մասին տեղեկատվություն ոչ մի տեղ չկա, ինչպես նաև չկա առհասարակ ոչ մի տեղեկությոն Չլռողների մասին: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ տղայի ծնողները պատահականության սկզբունքով համար հավաքելով են նրանց թեժ գիծը գտել:

Հիմա եկեք նայենք ընդհանուր պատկերին: Չգիտես որտեղից, հայտնվում է ինչ որ երիտասարդական նախաձեռնություն, որը միանգամից լայն ճանաչում է ձեռք բերում, որովետև նրա մասին գրում են բոլոր առցանց պարբերականներն ու լրատվականները: Այս նախաձեռնությունը մասնավորապես ֆեյսբուքում մեծ իրարանցում է ստեղծում վիճահարույց հասարակական թեմաների շուրջ, որոնք անխուսափելիորեն հանգում են պառակտման և կրքոտ առցանց վեճերի, մինչդեռ, իրենք կազմակերպիչները շատ պասսիվ են պահում իրենց: Բոլոր նրանց, ովքեր համարձակվում են կասկած արտահայտել թեմայի շուրջ ,կամ Աստված ոչ անի` դեմ լինել, միանգամից ինչ որ սուբյեկտներ սկսում են կարծր մտածելակերպի տեր, հերետիկոս ու արնախում լինելու կամ նման բաներում մեղադրել: Իսկ ամենատարօրինակ հանգամանքը կայանում է նրանում, որ նրանց բոլոր քայլերը խիստ օպերատիվ տեմպերով լուսաբանվում է առցանց մամուլի կողմից: Տարօրինակ չեք գտնում այս ամենը:

Իրականում ժողովուրդ ջան, ով դեռ չի հասկացել, թող արդեն հասկանա, որ սա ինչ որ ուժերի կողմից պատվիրված փիառ արշավ է, որն ուղղված է խարխալելու ժողովրդի վստահությունը Առաքելական Եկեղեցու և Բանակի նկատմամբ ու դրա միջոցով պառակտում ստեղծելու մեր հասարակության մեջ: Ուշադիր եղեք, ամեն պոպուլիսական լոզունգ հալած յուղի տեղ մի ընդունեք և զգուշացեք նման լիբեռաստներից:

Անտիլիբեռաստ

Մեկնաբանություններ
  1. VGO Ter-Nakalyanասում է՝

    indz aveli shat huzuma es harc@…. tenas et sax CHLROXNER kochecyalner@ carayac en te mamai bala banakic uxodvacnern en??

    Like

  2. Ticcoասում է՝

    գրեիր մի հատ էլ “մեռնեմ բանակիս ջանին” ու “կաթողիկոսի արևին մեռնեմ”… նենց ա որ դու էլ չենք լռելուաղայդա ես ապեր…
    ոչ փոստերով ես խոսում, ոչ գոնե հիմնավորված ենթադրություններով, էնքանա որ կարծիքդ ա…
    թե կաթողիկոսն ինչ որակի մարդ ա կամ բանակում ինչ որակի տականքներ կան, դրանից ոչ եկեղեցու պիտակն ա պեչատվում, ոչ էլ բանակի:
    սաղ թվարկածներիս իրական դեմքերը մարդա իրա համար ա պարզում:

    Like

    • antiliberastասում է՝

      1. էլի որ բանակի ցավը տանեմ, որովհետև էսօր բոլորիս անվտանգուտյուն գլխավոր գրավականնա, ոչ չե չլռող անհասկանալի դեմքերի ինչ որ իքս բազմությունը
      2. Բլոգը ընդհանրապես, իմ բլոգը մասնավորապես մի հատ հարթակա, որտեղ մարդիկ գրում են իրենց կարծիքը, ՍՈՒԲՅԵԿՏԻՎ կարծիքը:
      3. Փաստեր ես բերեցի, միայն այն հանգամանքը, որ իրենց իսկ հնչեցված տարբերակի մանրամասները չեն համապատասխանում իրականության կամ չափազանցեցված են` նույն միստիկ հեռախոսի համարը, կամ զինվորի դեռևս չհաստատված ախտորոշումը
      4. Կան թեմաներ, որոնց շուրջ բանավիճել կարլիա, բայց ես չեմ կարծում, որ կաթողիկոսի բարոյական կերպարը, առավել ևս նրա հրաժարական պահանջելը, այդ թեմաների թվի մեջ են:

      Like

  3. antiliberastասում է՝

    Ու ընդհանրապես, ստեղ հարցը ոչ էնքան բանակի լավ ու վատ լինելը, կամ կաթողիկոսը չեն: Հարցը նրանումա, թե ովքեր են սրա հետևում կանգնափ ուինչ նպատակներ են հետևում:

    Like

  4. Haytikoասում է՝

    Երկիրը ներսից պառակտում են որ հեշտ լինի նվաճելը: Իսկ ծառայելու մասին մտածում եմ էտ “Ճլռողները” սկի զենքից հեռու են,ով գիտի սկի բակում թեմա արած չկան էլ սկի,ուր մնաց բանակ գնացած լինեն: Բոլորն էլ գիտեն կաթողիկոսի իրական դեմքի մասին ու ընդհանրապես այժյման հայ առաքելական եկեղեցու դիմագծի մասին,բայց դա կապ չունի հավատի հետ: Մարդ եթե հավատում ա,իրեն եկեղեցի սկի էլ պետք չի:

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s