Մեր մթոմ-շոուբիզնեսի, մթոմ PR տեխնոլոգիաները

Posted: Սեպտեմբերի 8, 2011 in Հասարակություն

Այ մարդ, փաստորեն ես էնքան հեռու եմ մեր մթոմ-բոմոնդից, որ մի քանի օրա պետք, որ հասկանամ, որ այս կամ այն բամբասանքը, բամբասանք կամ կատակ չի: Սրանից մի երկու օր առաջ ընկերս ինձ հարցրեց, արդոք տեսել եմ Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարները, ես էլ պատասխանեցի, որ սկի չեմ էլ իմանում, թե դա ով է, ուր մնաց թե մերկ լուսանկարները տեսնեմ: Երեկ ընկերս խորհուրդ տվեց նույն մարդու մերկ լուսանկարները գցեմ բլոգ` բանակի մասին գրելու փոխարեն, էլի լուրջ չնկալեցի: Այսօր էլ ֆեյսբուքա-գուգլախառը մի հատ ղալմաղալա, որ ոմն Անժելա Սարգսյանի մերկ նկարներ ներբեռնողին բացահայտել են…

Արա ձեր ցաաաաաավը տանեմ, էս ինչ մի կարիկատուռնի իրարանցում եք ստեղծել, ինչ քննարկումներ եք ծավալել: Մեկը կողքից նայի, կմտածի մայր Թերեզայի նկարների մասինա խոսքը: Ասենք գոնե տեղյակ եք, որ մասնավորապես արևմտյան շոուբիզնեսում հայտնի դառնալու պարտադիր գրավականներից մեկը ինչ որ սեքսուալ բնույթի սկանդալի կիզակետում հայտնվելն է: Օրինակները շատ են. Փերիս Հիլթոն, Քիմ Քարդաշյան, Լինդզի Լոհան, և այլն, և այլն:

Հիմա ես զարմանում եմ ինչու է մեր ժողովուրդը սենց խառնվել իրար: Սենց էր մեկ էլ Եվա Ռիվասի նկարների ժամանակ: Ախր հասկացեք ժողովուրդ, իրանք շոուբիզնեսսի մարդիկ են, որտեղ գործում են որոշակի կանոններ: Հայտնի լինելը, ուշադրության կենտրոնում մնալը իրենց համար կենսական նշանակություն ունի, իսկ դրա համար լավագույն ձևերից մեկը էպոտաժ ստեղծելնա: Ես մի գրամ չեմ հավատում, որ էդ նկարները ինչ որ անսպասելի են հայտնվել համացանցում: Ես չեմ պատրաստվում դատողություններ անել կամ գնահատականներ տալ Անժելա Սարգսյանի բարոյական կերպարի մասին, իրա մեղքը իրա վիզը, ոնց ասում է մեր ժողովուրդը: Պարզապես, որպես տեղեկատվական տեխնոլոգիաներից քիչ թե շատ բան հասկացող, կարամ արձանագրեմ, որ փիառի տեսակետից, փաստորեն արդարացված քայլ էր, որովհետև մի քանի օրվա մեջ այդ մարդու անունը ծանոթ դարձավ ավելի շատ մարդու, քան իր ողջ սերիալային և այլ կարիեռայում:ՃՃՃ

Էդքան մի բան, պետք չի սրանից հայոց տռագեդիա սարքել:

Մեկնաբանություններ
  1. Aniասում է՝

    Հայ ”ԱՍՏՂԵՐԸ” լսել են, որ черный PR это тоже PR ու առաջնորդվում են միայն դրանով: Բայց PR-ի հազար ու մի այլ տեսակ կա:

    Like

  2. VGO Ter-Nakalyanասում է՝

    axpers ber qo nkarnern el et formatov qcenq zaodno qo blogn el haytni kdarna:)))

    Like

  3. Haytikoասում է՝

    Շոու-բիզնեսը կեղտոտ ոլորտ ա,որտեղ մեծամասամբ սկզբունքներ չունեցող անողնաշար սենց միատ մասսայա հավաքվել միզահոտ,ու իրանք իրան միջավայրում զգում են ոնց որ навозный жук сам знаете где,տակ շտո: ԱՆՏԻ ջան, Էտ մարդիկ մի կտոր փառքի կամ հայտնիության համար իրենց մորն էլ կծախեն,ուր մնաց սեփական մարմնի գրավչություններն ի ցույց դնելուն…

    Like

  4. Margaritaասում է՝

    ha bayc ibr um iinch gorcna elii :DD et mard@ uzecela merk nkarnera gceeel dzer inch gorc :DD chem haskanum es xalmaxali imast@?? :DD kam asenq en derasanner@ vor ira het nkarahanvum ein serialuum inch en iranc dzev talis vor el chem uzum ira het nkarahanveeen,,et inch dzever een?????

    Like

    • antiliberastասում է՝

      վայ մարգարիտա ջաաան, ասենք ստեղ հարցը դաժե են չի, որ ինքը ուղղակի մերկա էդ նկարներում, ու առավել ևս իրա կոլլեգաների ռեակցիան: Հարցը ենա, որ ես իրա ճակատը կպաչեի զուտ իրա փիառ քայլի համար:ՃՃՃ մի քանի օր առաջ ինքը ուղղակի տւֆտա սերիալի դերակատար էր, իսկ էսօր դառելա ավարայրի ճակատամարտից հետո, երկրորդ ամենայն հայոց փորացավը:ՃՃՃ

      Like

  5. Margaritaասում է՝

    ha iroq vor hima darcela Hayastani mashtabov bavakanin haytni derasanuhii :DDD u iroq riskayin er es kargi PR anel@!!!

    Like

  6. Margaritaասում է՝

    iraaa :DD de asenq joxovrdi karciq@ kara enqaan vat@ liner u enqaaan qarkocein vor toxer gnar Hayastanic :DD

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s