Յան տվեք մեր բանակից

Posted: Սեպտեմբերի 7, 2011 in Հասարակություն, Բանակ, Լիբեռաստներ

Ուրեն ժողովուրդ ջան, հավատարիմ մնալով Անտիլիբեռաստի ձևաչափին, անդրադառնամ ակնհայտորեն լիբեռաստային բնույթի հիստերիկային, որ վերջերս ինչ որ բարձրացելա սոցիալական ցանցերում և առհասարակ մեդիա ոլորտում: Ինչ որ չլռող երիտասարդենրի խումբ ինչ որ անկապ ղալմաղալա բարձրացրել բանակում տեղի ունեցաց վերջին մի քանի միջադեպերի վերաբերյալ, իսկ ևս մի քանի ամենայն հայոց գռանտակեր կազմակերպություններ պահը չեն կորցրել ու դամ են պահել: Դե մեր մեդիաներն էլ, պարապ֊սարապ լռված են, արդեն Տեր-Պետրոսյանական տուսովկեքն էլ միապաղաղ են դարձել, թեմա են գտել ու մի այլ կարգի թափ են տվել ես իրարանցմանը:

Հիմա անդրադառնամ մի քանի փաստեր ու թվերի: Աչքովս արդեն քանի անգամ ընկել են ինչ որ ստատիստիկ տվյալներ, համաձայն որի 1994-2011 ժամանակահատվածում 1500, իսկ 2008-2011 ժամանակահատվածում՝ 200 զինծառայող մահացել է ծառայության ժամանակ: Հա ի՞նչ: Սկսեմ նույն զինվորական ստատիստիկայից ու որոշ ուշագրավ փաստերից: Հարգելիներս, իսկ դուք տեղյակ ե՞ք, որ ցանկացած զորավարժության ժամանակ գոյություն ուզի հնարավոր զոհերի տոկոսային սանդղակ: Եթե չեմ սխալվում ԽՍՀՄ բանակում այդ տոկոսային սանդղակի թույլատրելի շեմը 2%ն էր: ՀԻմա շատ կոպիտ հաշվարկներով մոտավոր հաշվեմ թե քանի մարդա անցել բանակով նշված ժամանակահատվածում․ 17 տարվա ընթացքում տարեկան մի քանի տասնյակ հազար զինծառայող, այսինքն, մոտավորապես կես միլլիոն մարդ:

Նախ անդրադառնամ 1500 թվին, սրա մեջ մտնում են թե հակառակորդի կողմից սպանվածները, թե մնացածները: Ով տեղյակ չի, չնայած հրադադարի ռեժիմի հաստատմանը, մինչև 95 թվականի վերջերը իրավիճակը խիստ սրված էր շփման գծում ու եթե մեր օրերում, թշնամու կողմից սպավածների թիվը տարեկան մի քանի տասնյակ է, ապա հրադադարի առաջին երկու տարում, ամսեկան կորուստներն էին այդքան կազմում:

Մեր ՚«ակտիվիստները» անընդհատ շեշտում են, որ բերված թվերում մենակ թշնամու կրակից զոհվածները չեն: Չեմ վիճում, սակայն մի քանի մահացության դեպք պատմեմ:

1. Մի տղա 2007 թվականին զոհվել էր, որովհետև բնական կարիգը հոգցել էր բաց հոսանք անցկացնող էլեկտրական մալուխի վրա և հոսանքահարվել էր:

2. Մեկ ուրիշը սամովոլկայից վերադառնալիս ուզեցել էր պատի վրայով ցատկեր, ոտը ոլորել էր, անհաջող ընկնելով, կոտրվածքներից էր մահացել

3. Մեկ ուրիշը պոստում չպայթած ական էր գտել, բզբզել եր, ականն ել բնականաբար պայթել էր

4. Մի տղա գնացել էր արձակուրդ, տեսել էր մայրը սիրեկան ունի, ամոթից ու շոկից զորամասւոմ ինքնասպանություն էր գործել:

5. Մի զինվոր գանգատվել եր ջերմությունից, բժիշկը սխալ ախտորոշում էր տվել, ասելով որ ուղղակի գրիպպա, բայց պարզվել էր կռուպպոզ թոքաբորբա․․․ հիվանդությունը կտրուկ սրվել էր, չէին հասցրել փրկել տղային:

Եվ այսպես շարունակ: Ասածս էնա, որ եթե զինվորին թուրքը չի սպանում, հեչ պարտադիր չի, որ իրան համածառայակիցները սպանեն, կամ ինքնասապնության հասցնեն, կան շատ և շատ ուրշ հանգամանքներ, որոնք ևս պետք է հաշվի առնել:

Անյպես որ, սիրելի ակտիվիստներ, լոթի-լոթի բանակից չռթելու փոխարեն, ավելի լավա գնացեք ծառայեք, հայրենիքին ավելի շատ օգուտ կտաք:

Մեկնաբանություններ
  1. Haytikoասում է՝

    Ապեր,անփուփության պատճառով էլ ա մի շարք մահացության դեպքեր լինում ի դեպ: Լուրջ եմ ասում,ՔաղՊաշտպանության դասին լիքը դեպքեր պատմեց դասախոսը:

    Like

    • antiliberastասում է՝

      ապեր, ինչից ասես մահանում են, այդ թվում իրար գյուլլելուց: Ստեղ հարցը դրանում չի, հարցը նրաումա, որ արհեստականորեն ստեղծվումա աժեոտաժ բանակի շուրջ ու չափազանցացվում են տեղ գտած հանցանքների փաստերը, ինչից ընկնումա բանակի վարկանիշը, իսկ դա խիստ վտանգավորա:

      Like

  2. Aniասում է՝

    Կաստյա ջան այդ աժեոտաժը և աղմուկը ստեղծում են երբեմն բանակի հետ ընդհանրապես կապ չունեցող մարդիկ: Իսկ պատճաը իհարկե կոմունիկացիայի միջոցների լայն տարածվածությունն է:Համաձայն եմ քո հետ, միշտ էլ եղել են զինվորների մահացության դեպքեր, բայց չի եղել Facebook, Twitter և այլն: Շատ քչերն են տեղեկացել այդ սպանությունների և մահերի մասին, իսկ հիմա եթե անգամ ոչ մի լրատվական կայքի չես էլ հետևում, թերթեր չես կարդում միևնույն է տեղեկանում ես, որովհետև ընկերներիցդ մեկը ”չի զլանա” ու քեզ անպայման դարդակից կդարձնի համայն հայության դարդերին……

    Like

    • antiliberastասում է՝

      Հա, բայց հասկանում ես, ստեղ ինչ դարդակից ընկեր չի, ստեղ ինչ որ կոնկրետ խումբա, որ արդեն աչքիա ընկել այնպիսի նախաձեռնութոյւններով, ինչպիսիք են Կաթողիկոսի հրաժարականի պահանջը․․․

      Like

      • Aniասում է՝

        Մի որոշ ժամանակ առաջ բլոգերներից մեկը իր բլոգում նման մի հայտարարություն գրել էր ու տարածել facebook-ում: Գրել էր , որ մարդիկ զգուշանան նման պրովոկացիոն խմբերի, իվենթների ու տարբեր քննարկումներին մասնակցելուց, քանի որ դա արվում է ”դրսից պատվերով” հայերի մեջ պառակտում գցելու համար: Ստեղծում են մի թեմա, որը շատ վիճելի է, ու անպայման պիտի մարդկանց մեջ հակասական կարծիքներ առաջացնի ու կողքից նայում են, թե հայերը ոնց են ”իրար դեմ ելնում”: Ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող խումբն էլ հենց այդ ցուցակում էր, որովհետև այդ իվենթը ստեղծած facebook-ի օգտատերը իր պրոֆիլում չուներ իր մասին ոչ մի տեղեկություն ու ներկայանում էր Էնրիկե Իգլեսիասի նկարով: Եթե մարդիկ մի քիչ գիտակից մոտենան նման բաներին, կհասկանային, որ այդ մարդը ընդհանրապես ոչ մի քննարկման չի մասնակցում, հետևաբար իրեն չի էլ հետաքրքրում կաթողիկոսի փոխվել կամ չփոխվելը:

        Like

      • elenoidասում է՝

        օօօօօօօօօ, իսկ կաթողիկոսի հրաժարական պահանջելը մեծագույն, ծանրագույն չարիք ա, աններելի մեղք, հանցանք, ես կասեի՝ պիտնո բիագրաֆիայի վրա: Լա էլի, մեծ մարդիկ եք, սա էլ ազատություն ա լիակատար, ու եթե դեռ տեղյակ չեք, ասեմ, որ ձեր կաթողիկոսը ու ասենք, պադզեմկի տակի գիրք ծախողը նույն մարդն արարածն են, ու նենց չի, որ մեկին ամեն ինչ ներվում ա, մյուսին չէ:

        Like

      • antiliberastասում է՝

        Ձեզ էլ տեղեկացնեմ, որ դուք ոչ Աստվածն եք, ոչ էլ նույնիսկ Համզաչիմանի տարածքային դատարանի դատավորը, որպեսզի որոշեք ով լինի կաթողիկոս, ով ոչ:Ճ

        Like

  3. Aram Antinyanասում է՝

    Կոստ անկեղծ հուսով եմ որ էն չես մտածում, ինչ գրել ես: խոսքը ոչ վիճակագրության, ոչ ոտը հոլորվելու ոչ էլ որևէ մեկի մոր էրոտիկ ֆանտազյաների մասին ա: Բանակում խայտառակ հարաբերություններ ա: Աֆիցեռները լկտիացել են: Ու դա եղել ա էն անպատժելիությունից, որը պետական մակարդակով թույլ ա տրվել ու տրվում մինչ օրս: Քաղաքացիական հասարակությունը պարտավոր ա սրան պատասխանի, պարտավոր ա չլռի, պատավոր ա պահանջի: Աֆիցեռը կարա ծեծլով սպանի, կարա բռբնաբարի զինվորին ու հե՞չ: Տենց ես մտածո՞ւմ: Այ որ բանակում հետեվիդ մի հատ աֆիցեռ մուկ նկարած ըլներ սենց մեծ մեծ չէր փռթի: Ո՞ւմ ձմերուկին ա քո վիճակագրությունը: Արտակարգ պատահարներ միշտ լ լինում են, իսկ էս քո ասած շուխուռը փչացած համակարգի, խեղված ճակատագրերի արժանի պատասխանն ա:

    Like

    • antiliberastասում է՝

      Արամ ջան, քեզ պատմեմ մի քանի դեպք իմ հետևին մուկ չպարունակող ծառայությունից․
      Մի անգամ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը 4րդ ՊՇ կատարած այցի ժամանակ տեսել էր, որ գումարտակի հրամանատարը նորակոչիկերին աֆալտի վրա по пластунски անելա տալիս: Նախ բոլոր զինվորներին ուղղարկել եր զորանոցներ, հետո բոլոր սպաներին ստիպել էր անել էն, ինչ նրանք էին ստիպում անել զինվորներին․․․ Էս ընենց էլի, պետական մակարդակով թողատվության համար:
      Սեռական բռնությունների մասին ես իմ սաղ ծառայության մեջ չեմ լսել, եթե զորամաս բերում էին ինչ որ գոմիկի կամ նման մեկի ու դա պարզվում էր, հաջորդ օրը նրանց սուսուփուս տեղափոխում էին ուրիշ զորամաս: Պետք չի բանակին վերագրել նենց բաներ, որ եթե եղելել են ուրեմն 20 տարվա մեջ 1-2 անգամ են եղել:
      Հարցը նրանում չի, որ ես մեր բանակը ուզում եմ սպիատակացնեմ ու պռոբլեմ չունեցող կառույց ներկայացնեմ, հարցը էնա, թե ինչու են սենց շուխուռ արել, ու որ ավելի կարևորա, ովքեր են էդ շուխուռ անողները ու հանուն ինչի են անում:

      Like

  4. antiliberastասում է՝

    ու ընդհանրապես, խի ես հակված ըտենց միանշանակ հավատալու հնչեցված տարբերակին: Արի փաստերով խոսանք, թե որտեղիցա էս ղալմաղալը դուրս եկել: Ոմն զինվոր գտնվումա հոգեբուժարանում, ես արդեն մի 15 տարբերակ եմ կարդացել թե ինչի համարա ընկել ընդեղ, սկսվաց ծառայությանը չհարմարվելուց, վերջացրաց ինչ որ գիտաֆանտաստիկ բռնաբարության տարբերակներից: Իսկ չի կարա՞ լինի, որ ոնց որ շատ֊շատերն են անում, ձևա բռնել, որ կամիսավատ լինի: Ես իրան չեմ ճանաչում, իրա մասին գրողներին առավել ևս, խի պետքա ես հալած յուղի տեղ ընդունեմ պատմության ռասկռուտկա արած տարբերակներին:

    Like

  5. Aram Antinyanասում է՝

    Du qel Anjella Sargsyani tklor nkarner@ chari, blogumt dir.

    Like

  6. antiliberastասում է՝

    Անի ջան, բա կուլամ, կուլամ, ինչ կուլամ:ՃՃՃ

    Like

  7. Michael Yeghyanասում է՝

    “Անյպես որ, սիրելի ակտիվիստներ, լոթի-լոթի բանակից չռթելու փոխարեն, ավելի լավա գնացեք ծառայեք, հայրենիքին ավելի շատ օգուտ կտաք:”
    Ոսկե բառեր են․․․

    Like

  8. bujakասում է՝

    էտ ուրիշ զորամասը երևի ադրբեջանական էր:

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s